Telcell-ի բաժնետոմսեր հնարավոր է ձեռք բերել Digitec ցուցահանդեսի ընթացքում

04.10.2024 | 11:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#Telcell #Digitec
Telcell-ը, ֆինտեխ լուծումներ առաջարկող վճարահաշվարկային ընկերություններից առաջինն է, որը Հայաստանում օրեր առաջ հանդես է եկել բաժնետոմսերի թողարկումով: Այժմ Digitec տեխնոլոգիական ցուցահանդեսում Telcell-ը ներկայանալու է իր ինքնատիպ տաղավարով, ծառայությունների լայն սպեկտրով եւ, իհարկե, իրականացնելու է բաժնետոմսերի վաճառք, որի դիվիդենտների տեղաբաշխումը տարեկան շահույթից առնվազն 50% է:

«Որպես առաջատար ֆինտեխ ընկերություն՝ մենք հոգ ենք տանում մեր քաղաքացիների իրազեկվածության մասին եւ առաջարկում ենք այցելել մեր տաղավար ու ձեռք բերել բաժնետոմսեր, որից հնարավոր է ստանալ շոշափելի եկամուտ: Միեւնույն ժամանակ ծանոթանալ հայկական ֆինտեխի առաջընթացներին եւ Telcell-ի կողմից մատուցվող մյուս ծառայություններին: Շտապեք դառնալ մեր ընկերության բաժնետերը»,-նշել է Telcell ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը:

Telcell ընկերության 1 բաժնետոմսի արժեքը 400 դրամ է, իսկ առաջին գնման դեպքում բաժնետոմսերի նվազագույն քանակը 10-ն է:

Digitec-ում բաժնետոմսերի ձեռքբերման համար անհրաժեշտ է այցելել Telcell-ի տաղավար, որտեղ մասնագետները կտրամադրեն մանրամասն տեղեկատվություն ինչպես ձեռքբերման կարգի, այնպես էլ շահավետության մասին:

Սեպտեմբերի 18-ին Telcell ընկերությունը հայտարարել է շուրջ 1,5 մլրդ ընդհանուր արժեքով բաժնետոմսերի հրապարակային առաջարկի մասին, որոնց վաճառքի վերջնաժամկետը 2024թ. նոյեմբերի 30-ն է։ Բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացնում է «Արմբրոկ» ներդրումային ընկերությունը, իսկ արժեթղթերի պահառությունը՝ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան: Մեկ բաժնետոմսի արժեքը 400 ՀՀ դրամ է, իսկ նվազագույն քանակը առաջին գնման դեպքում՝ 10 բաժնետոմս։ Քաղաքացիները բաժնետոմսեր կարող են գնել Telcell Wallet հավելվածում, ինչպես նաեւ «Արմբրոկ» ներդրումային ընկերության գրասենյակում։ Ավելի մանրամասն տեղեկության համար կարող եք այցելել invest.telcell.am կայքը։

 «Թել-Սել» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
Դիտում՝ 1622
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW