IDBank-ի Mastercard քարտերով անկանխիկ գնումներ կատարելիս կստանաք 10% idcoin

04.10.2024 | 10:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Mastercard
IDBank-ի Mastercard քարտերով անկանխիկ գնումներ կատարելն ավելի շահավետ է, քան երբեւէ։ Բանկը հայտարարում է նոր՝ «Shopping» արշավի մասին։

Արշավի շրջանակում 03․10․2024թ-ից 31․12․2024թ-ը ներառյալ, ինչպես գործող, այնպես էլ նոր պատվիրված Mastercard Standard կամ Mastercard Gold տեսակի քարտերով գնումներ կատարելու դեպքում կստանաք 10% idcoin՝ ստորեւ նշված կայքերից գնումներ կատարելու դեպքում եւ 1% idcoin՝ բոլոր միջազգային վճարային գործարքների համար․

•    Amazon
•    Aliexpress
•    Temu
•    Pinduoduo
•    Shein

Բանկից հայտնում են, որ ստացված idcoin-ները կարող եք օգտագործել՝ կատարելով վճարումներ բոլոր այն վաճառակետերում, ուր կա Idram QR։
Արշավի ընթացքում Idram&IDBank հավելվածի միջոցով պատվիրված Mastercard Standard եւ Mastercard Gold տեսակի քարտերը կարող եք ձեռք բերել հետեւյալ պայմաններով՝

•    Mastercard Standard՝ առաջին տարին անվճար,
•    Mastercard Gold` առաջին տարին 70% զեղչված արժեքով։

Արշավի մասին բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով։
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 9489

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW