Սեպտեմբերի 29-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է դպրոցականների համար նախատեսված Koreez ամենամյա կրթական Օսկար շոու-մրցանակաբաշխությունը։Առաջին անգամ այս տարի Իդրամ ընկերության հետ միասին անցկացվել է ֆինանսական կրթության «Junius» մրցույթը։Junius-ը ստեղծվել է դպրոցականների շարքում ֆինանսական աշխարհի վերաբերյալ գիտելիքները բարելավելու եւ հետագայում ֆինանսապես գրագետ հասարակություն ունենալու նպատակով։Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով՝ հենց այդ նպատակով ստեղծվեց ոչ միայն մրցույթը, այլեւ Junius խաղը անմիջապես Idram Junior հավելվածում․«Մենք վստահ ենք, որ խաղի միջոցով երեխաները մեծ սիրով կսովորեն ֆինանսներ։ Ուրախ ենք, որ խաղն իսկապես հետարքրքեց երեխաներին եւ նրանք Իդրամ Ջունիոր հավելվածի միջոցով պատրաստվեցին նաեւ Կորիզ Ջունիուս մրցույթին եւ այսօր ունենք մրցանակակիրներ ու նոր գիտելիքներով զինված երեխաներ»։Իդրամից հիշեցնում են, որ այս տարվա սեպտեմբերին երկու փուլով անցկացված «Junius» ֆինանսական առցանց մրցույթին մասնակցել են Հայաստանի բոլոր դպրոցների 3-8-րդ դասարանի աշակերտները։Յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին հորիզոնականը զբաղեցրած 6 մասնակից Իդրամի կողմից ստացավ iPhone 15 հեռախոս, 2-րդ եւ 3-րդ հորիզոնական զբաղեցրած 12 աշակերտ ստացել է ընտանիքի հետ Yerevan Park-ում մեկ ամբողջ օր անցկացնելու հնարավորություն: Յուրաքանչյուր տարիքային խմբի լավագույն տասնյակների մյուս մասնակիցներին Իդրամ ընկերությունը պարգեւատրել է խրախուսական ու խորհրդանշական նվերներով։Նշվում է, որ Junius խաղը հասանելի է Idram Junior հավելվածում, որը ներբեռնելով երեխաները կստանան ֆինանսապես կրթվելու, իրենց միջոցները կառավարելու եւ անկանխիկ վճարումներ կատարելու հնարավորություն, եւ այդ ամենը ծնողների անմիջական վերահսկողության ներքո։Իդրամը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 6040