Հայաստանում բացվել է Իրանի առեւտրի կենտրոնը

30.09.2024 | 15:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իրան #առեւտրի կենտրոն
Հայաստանում այսօր բացվել է իրանական ապրանքների առեւտրի կենտրոնը: Այն Իրանի առաջին եւ ամենամեծ մշտական առեւտրի կենտրոնն է արտերկրում։ Նախագիծն իրականացվել է իրանական կողմի ֆինանսավորմամբ։

 «Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հետ համագործակցությունը եւ տնտեսական ներկայությունը Հայաստանում, այս կենտրոնի բացումը եւս մեկ կարեւոր քայլ է բարեկամ երկրների տնտեսական եւ առեւտրային հարաբերությունների զարգացման գործում»,- ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը:

Շուրջ 18 հազար քառակուսի մետր տարածքի վրա ներկայացված է 100-ից ավելի իրանական ընկերություն: Սպառողները եւ գործարարներն այստեղ կարող են ուղիղ արտադրողից ձեռք բերել իրանական ապրանքներ:

Ցուցահանդեսային տարածքը ներառում է տարբեր չափերի 107 ցուցահանդեսային տաղավար, կոնֆերանսների սենյակ բիզնես (B2B) հանդիպումների համար եւ բաց տարածք միջոցառումների եւ փառատոնների անցկացման համար:

«Առեւտրի կենտրոնի բացումը մեծապես կնպաստի Հայաստանի եւ Իրանի միջեւ առեւտրաշրջանառության մակարդակի բարձրացմանն ու հայ-իրանական գործարար կապերի ամրապնդմանը»,- ասվում է հաղորդագրությունում:
Դիտում՝ 2049

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW