Evocabank-ը The Science of Leadership կոնֆերանսի գործընկերն է

27.09.2024 | 15:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #The Science of Leadership
Հոկտեմբերի 4-ին Սարդարապատում տեղի կունենա The Science of Leadership կոնֆերանսը, որի գործընկերն է Evocabank-ն է:

«Եթե մասնակցել եք Cascade People & Business-ի կողմից կազմակերպված կոնֆերանսներից գոնե մեկին, գիտեք, որ այնտեղ ոչ միայն սովորում են, այլեւ ձեռքբերում փորձ՝ այն կիրառելու։

Evoca-ն եղել է 2021թ․-ին անցկացված The Symphony of Leadership կոնֆերանսի գլխավոր հովանավորը, ինչպես նաեւ 2023թ․-ին անցկացված The Nature of Leadership կոնֆերանսի հիմնական խոսնակ Ջոնի Պեդիի ելույթի գործընկերը։

12 տարվա ընթացքում կոնֆերանսն իր շուրջն է համախմբել միջազգային հայտնի խոսնակների եւ ավելի քան 3500 մասնակցի շուրջ 40 երկրից։ Այս տարվա թեման է «The Science of Leadership», որը կենտրոնանալու է անընդհատ փոփոխվող աշխարհում մեզ անվերջ հետապնդող մարտահրավերների վրա, որտեղ մարդկային ուղեղը պետք է օգտագործի AI-ն՝ ավելի լավ արդյունքների եւ ավելի արդյունավետ առաջնորդության համար»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Այս տարի կոնֆերանսի մասնակիցներին սպասվում է՝

•    3 գլխավոր խոսնակի ելույթ,
•    2 սեսիա ձեր ընտրությամբ,
•    ամբողջ օրվա սնունդ՝ ներառյալ գալա ընթրիք
•    խմիչքներ եւ կոկտեյլներ,
•    նեթվորքինգ եւ թիմային ծրագրեր,
•    էքսպո եւ տուր թանգարանում,
•    անվճար shuttle ավտոբուսներ (քաղաքի կենտրոնից մինչեւ միջոցառման վայր եւ հակառակ ուղղությամբ):

Գլխավոր խոսնակներն են Նադիա Աիթը, Ահմեդ Ադելը եւ Իգոր Խալաթյանը:

«Նրանց ելույթից հետո միասին կպարզենք՝ ինչպե՞ս կարող է AI-ն փոխել խաղի կանոնները ու այլեւս երբեք աշխարհին նույն կերպ չենք նայի։

Այսպիսով, AI դարաշրջանում դուք կհասկանաք, թե ինչո՞ւ է հուզական եւ ոչ խոսքային ինտելեկտի զարգացումն այդքան կարեւոր, կկարողանաք կատարել չոր ընտրություն եւ գեներացնել նոր գաղափարներ, կծանոթանաք արհեստական ինտելեկտի այնպիսի գործիքների հետ, որոնք հեղափոխում են առաջնորդության վերաբերյալ մեր ընկալումները։

Սպասում ենք բոլորիդ հոկտեմբերի 4-ին Սարդարապատում The Science of Leadership կոնֆերանսին՝ միասին կիսելու ոլորտում լավագույնների գիտելիքներն ու փորձը։

Evocabank-ը, լինելով նորարար եւ թվային բանկ, շարունակաբար ներդրումներ է կատարում կրթության եւ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման մեջ՝ երիտասարդության համար ստեղծելով մեծ հնարավորություններ»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
Դիտում՝ 1290
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW