Ճամփորդելն առավել հարմարավետ դարձնելու հնարավորություն միշտ կա, հատկապես, երբ IDBank-ի պրեմիում հաճախորդ եք։Հոկտեմբերի 1-ից օդանավակայաններում բիզնես սրահների մուտքը Lounge Key հավելվածի փոխարեն կիրականացվի Visa Airport Companion հավելվածի միջոցով։ Այդպիսով, IDBank-ի պրեմիում հաճախորդները կունենան ոչ միայն թվային անդամակցություն, այլեւ հնարավորություն որոնել ավելի քան 1300 օդանավակայանների բիզնես սրահներ, տեսնել իրենց հասանելի մուտքերի քանակն ու օգտագործված մուտքերի պատմությունը։ Ինչպես նաեւ այսուհետ հնարավոր է 1300 օդանավակայանների բիզնես սրահներին կցել մեկից ավելի պրեմիում քարտ եւ տեսնել դրանց մուտքերը։Անհրաժեշտ է ներբեռնել եւ գրանցվել Visa Airport Companion հավելվածում, ստանալ թվային անդամակցություն, այնուհետեւ ցուցադրել QR-ը եւ մուտք գործել բիզնես սրահ։ Նոր հավելվածով եւս կարիք չի լինի յուրաքանչյուր ճամփորդությունից առաջ նոր QR կոդ գեներացնել: Կարեւոր է նշել, որ հոկտեմբերի 1-ից բիզնես սրահ մուտք գործելու համար նախատեսված նախկին QR-ները կհամարվեն անվավեր, ինչպես նաեւ հնարավոր չի լինի մուտք գործել բիզնես սրահներ՝ ցուցադրելով բանկային քարտը։ Նշվում է, որ IDBank-ի պրեմիում հաճախորդ դառնալով՝ հնարավորություն կունենաք օգտվել ոչ միայն բիզնես սրահներ անվճար մուտք գործելու առավելությունից, այլեւ Fast Track, ինտերնետ ռոումինգ, ճամփորդական ապահովագրություն, զեղչեր եւ քեշբեքներ ամբողջ աշխարհում, ճամփորդական արտոնություններ եւ բազմաթիվ այլ հնարավորություններ։Բանկը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 7662