Հայաստանի գործարար համայնքը եւ առաջատար մասնագետները քննարկել են Telcell ընկերության բաժնետեր դառնալու հնարավորությունները: Սեպտեմբերի 24-ին Telcell ընկերությունը ֆինանսական ոլորտի առաջատարների հետ քննարկել եւ ներկայացրել է բաժնետոմսերի գնման հնարավորությունները։ «Ուրախ եմ, որ մեր ընկերության բաժնետեր դառնալու առաջարկն այսչափ հետաքրքրություն է առաջացրել։ Սա ցուցիչ է, որ Telcell ընկերության գրանցած տարիների կայուն աճը տեսանելի է նաեւ հանրությանը, եւ դա ոգեւորիչ է։ Գործընկերների վստահությունն, իհարկե, ամենակարեւորն է, բայց մենք այսօր ցանկանում ենք առավել բաց ու թափանցիկ ներկայացնել դրա հիմքերը՝ ի դեմս մեր գրանցած ցուցանիշների։ Գաղտնիք չէ, որ առաջինը լինելով տերմինալային բիզնեսում` 17 տարիների ընթացքում մենք ոչ միայն կարողացել ենք պահպանել մեր առաջատար դիրքերը խիստ մրցակցային դարձած շուկայում, այլեւ դիվերսիֆիկացրել ենք մեր պորտֆելը մի շարք ռազմավարական ուղղություններով՝ ստեղծելով էկոհամակարգային բիզնես։ Դրա արդյունքում մեր օգտատերերի քանակը 5 տարվա կտրվածքով աճել է շուրջ 25 անգամ, իսկ շրջանառության ծավալները՝ շուրջ 14 անգամ։ Անդրադառնալով ընկերության թողարկված բաժնետոմսերին՝ պետք է նշեմ, որ ընկերությունն արել է առավելագույնը, որպեսզի մարդիկ ցանկանան այստեղ ներդրում կատարել ոչ միայն այն պատճառով, որ Telcell-ը ազգային վճարահաշվարկային դիրքավորմամբ եւ մեծ հեռանկարով ընկերություն է, այլեւ նրա համար, որ այս առաջարկը պետք է համարել ողջամիտ եւ շահավետ ֆինանսական որոշում»,- ասել է «Թել-Սել» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը: Նա հյուրերին է ներկայացրել Telcell ընկերության նոր թողարկված բաժնետոմսերի գնման առաջարկը: Միջոցառման ժամանակ հրավիրված պանելային քննարկմանը խոսել են ոլորտի առաջատար մասնագետներ, այդ թվում նաեւ Telcell ընկերության խորհրդի անդամ Վաչե Գաբրիելյանը, ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Լիանա Հունանյանը, «Արմբրոկ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանը եւ «Ֆինարմ» ասոցիացիայի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը։«Մեր շրջանառությունը վերջին 7 տարվա ընթացքում գրանցել է միջինում տարեկան 28% աճ, եւ այս տարի արդեն մեր կանխատեսումներով պետք է ունենանք մոտ 2,2 մլրդ դրամի շահույթ: Այլ կերպ ասած՝ կանխատեսում ենք, որ կունենանք ոչ պակաս, քան 20% աճ՝ համեմատած 2023-ի հետ»,- ընկերության ֆինանսական ցուցանիշերը ներկայացնելիս ասել է Telcell ընկերության ֆինանսական տնօրեն Թամարա Սարգսյանը:Սեպտեմբերի 18-ին Telcell ընկերությունը հայտարարել է շուրջ 1,5 մլրդ ընդհանուր արժեքով բաժնետոմսերի հրապարակային առաջարկի մասին, որոնց վաճառքի վերջնաժամկետը 2024թ. նոյեմբերի 30-ն է։ Բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացնում է «Արմբրոկ» ներդրումային ընկերությունը, իսկ արժեթղթերի պահառությունը՝ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան: Մեկ բաժնետոմսի արժեքը 400 ՀՀ դրամ է, իսկ նվազագույն քանակը առաջին գնման դեպքում՝ 10 բաժնետոմս։ Քաղաքացիները բաժնետոմսեր կարող են գնել Telcell Wallet հավելվածում, ինչպես նաեւ «Արմբրոկ» ներդրումային ընկերության գրասենյակում։ Ավելի մանրամասն տեղեկության համար կարող եք այցելել invest.telcell.am կայքը։ «Թել-Սել» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 7553