Bank of Georgia-ն «լավատեսորեն է նայում Հայաստանի ֆինանսական շուկային»

21.09.2024 | 08:38 Գլխավոր էջ / Նորություններ /
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է Bank of Georgia ընկերության խորհրդի նախագահ Մել Քարվլին:

Banks.am-ը հիշեցնում է, որ ս.թ. փետրվարին հայտնի դարձավ, որ Ամերիաբանկը միանալու է Bank of Georgia Group ընկերությանը որպես ինքնուրույն լիիրավ անդամ:

Մել Քարվլն այն ժամանակ ասել էր, որ Ամերիաբանկը շարունակելու է կերտել իր հաջողության պատմությունը` մնալով առաջատար հայկական բանկ իր նույն բրենդով:

Կառավարությունից հայտնում են, որ վարչապետը ողջունել է Bank of Georgia-ի մուտքը հայկական ֆինանսական շուկա եւ հույս է հայտնել, որ վրացական բանկը Հայաստանի ֆինանսական ոլորտ կբերի նոր մշակույթ:   

«Մել Քարվլը նշել է, որ լավատեսորեն են նայում Հայաստանի ֆինանսական շուկային և տնտեսության զարգացման հեռանկարներին՝ հավելելով, որ մեր երկրի դրամավարկային քաղաքականությունը հավասարակշռված է, ինչը նպաստում է ներդրումային ծրագրերի արդյունավետ իրականացմանը: Bank of Georgia ընկերության խորհրդի նախագահն անդրադարձել է բանկի հետագա գործունեությանն ու հետագա ծրագրերին», - ասված է կառավարության հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 2929

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW