Կարեւորվել է ԱՄՀ-ի հետ Հայաստանի համագործակցությունը

19.09.2024 | 17:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իվա Պետրովա #Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային:

Վարչապետը կարեւորել է ԱՄՀ-ի հետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրում տնտեսության զարգացման ու կայունության պահպանման:

Կառավարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ բյուջետային, դրամավարկային եւ արժութային քաղաքականություններին, ինչպես նաեւ հարկային քաղաքականությանն եւ վարչարարությանը:

Իվա Պետրովան կարեւորել է ՀՀ ֆինանսական ոլորտի, ներդրումային միջավայրի բարելավման եւ այլ ուղղություններով բարեփոխումների ընթացքը՝ տնտեսական ակտիվության պահպանման նպատակով:

Վարչապետն ընդգծել է, որ կառավարության համար մակրոտնտեսական կայունության պահպանումը եւ տնտեսական երկարաժամկետ զարգացումն առաջնահերթություն է, եւ այդ ուղղությամբ քայլերն ու բարեփոխումները կրելու են հետեւողական բնույթ:
Դիտում՝ 2263

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW