Վերաբացվել է Ամիօ բանկի «Արտաշատ» մասնաճյուղը

18.09.2024 | 16:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ բանկ #«Արտաշատ» մասնաճյուղ
Ամիօ բանկը շարունակում է ընդլայնել եւ արդիականացնել իր մասնաճյուղային ցանցը: Արտաշատ քաղաքում` Օգոստոսի 23 փողոց 107 հասցեում, իր հյուրընկալ դռներն է բացել Ամիօ բանկի «Արտաշատ» մասնաճյուղը:

«Վերաբրենդավորված մասնաճյուղում աշխատելու են սպասարկման բարձրակարգ ստանդարտներով` հաճախորդներին տրամադրելով պրոֆեսիոնալ ֆինանսական խորհրդատվություն եւ բարձրակարգ սպասարկում:

Ամիօ բանկն առցանց հարթակների հնարավորությունների ընդլայնմանը զուգահեռ, աշխատում է նաեւ մասնաճյուղերի պատշաճ վերազինման ուղղությամբ՝ իր հաճախորդների համար ստեղծելով սպասարկման հարմարավետ պայմաններ»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

«Արտաշատ» մասնաճյուղը հագեցած է նորագույն սարքերով եւ սպասարկման նորարարական լուծումներով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 3482

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW