Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպել է ծխախոտ, ալկոհոլ, ջուր, գարեջուր, կաթնամթերք ներմուծող եւ արտադրող տնտեսվարողների հետ՝ հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման գործընթացը քննարկելու նպատակով։ ՊԵԿ-ից հայտնել են, որ հանդիպմանը քննարկվել են դրոշմավորման ենթակա ապրանքների հսկիչ նշաններով դրոշմավորման, հսկիչ նշանների ծածկագրերի ապրանքներին փակցնելու, նաեւ հաշվարկային փաստաթղթերի միջոցով ապրանքների հետագծելիությունն ապահովելու հետ կապված տնտեսվարողների մոտ առաջացած հարցերը, ընթացիկ խնդիրները եւ մտահոգությունները։Միաժամանակ, քննարկվել են նաեւ օրենսդրական փոփոխությունների մասով առաջարկները, մասնավորապես, ապրանքների դրոշմավորման ամբողջական հետագծելիության ապահովման եւ հսկիչ նշանի ծածկագրի առավելագույն սակագնի հետ կապված հարցերը։ Անդրադարձ է եղել նաեւ ոլորտում առաջացած խնդիրների լուծմանն ուղղված ծրագրային ապահովումներին եւ տեխնիկական լուծումներին։ Նշվել է, որ օպերատորը մեծ ջանք պետք է գործադրի, որ բոլոր խնդիրները լուծվեն ժամանակին եւ հնարավորինս սահուն ներդրվի ամբողջական համակարգը։ Որոշվել է, որ առաջիկայում պետք է անդրադարձ կատարվի նաեւ սակագնին, այն գործարարների համար պետք է լինի կանխատեսելի։ Tweet Դիտում՝ 1507