AMIO LeadUP. Ամիօ բանկի Ղեկավարման եւ առաջնորդման հմտությունների զարգացման նոր ծրագիրը

12.09.2024 | 12:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#AMIO LeadUP #Ամիօ բանկ
Ամիօ բանկը, կարեւորելով իր աշխատակիցների շարունակական կրթությունն ու զարգացումը, Grow Edutainment կազմակերպության հետ համագործակցությամբ նախաձեռնել էր բանկի ղեկավար անձնակազմի առաջնորդական հմտությունների բարձրացմանն ուղղված LeadUP ծրագիրը:

Բանկից հայտնել են, որ ութ ամիս տեւած այս ինտենսիվ ծրագիրը նպատակ ուներ հզորացնել Ամիօ բանկի ղեկավարներին՝ զինելով նրանց առաջադեմ հմտություններով, որոնք անհրաժեշտ են թե´ ընդհանուր «կառավարչական լեզու» ձեւավորելու, թե´ ղեկավարների միջեւ համագործակցությունն ամրապնդելու համար:
Ծրագիրը ներառում էր թրեյնինգներ եւ ինտերակտիվ սեմինարներ՝ հաղորդակցման, թիմի ձեւավորման եւ զարգացման թեմաներով:

«Ամիօ բանկը շարունակելու է իրականացնել նմանատիպ ծրագրեր՝ ինչպես բանկային ոլորտի զարգացող պահանջներին համընթաց քայլելու, այնպես էլ որակի նոր նշաձող սահմանելու համար»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Դիտում՝ 3602

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW