ՎԶՄԲ-ն €102 միլիոն կտրամադրի Հայաստանին առողջության ապահովագրության ներդրման համար

12.09.2024 | 12:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎԶՄԲ #վարկ #հայաստան
Հայաստանի ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) միջեւ ստորագրվել է «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը:

€102 մլն արժողությամբ վարկային ծրագրի նպատակներն են աջակցել Հայաստանին Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ընթացքում, բարելավել առաջնային բժշկական օգնության որակը, բարձրացնել երկրի առողջապահական ծախսերի արդյունավետությունը եւ նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները բնակչության շրջանում:

Նշվում է, որ վարկային ծրագրով ֆինանսական միջոցները նախատեսվում է ուղղել Առողջության համապարփակ ապահովագրության շրջանակում պետության կողմից սուբսիդավորվող շահառու խմբերի ապահովագրավճարների տրամադրմանը:  

Բացի այդ, կառավարության որոշմամբ՝ ՎԶՄԲ–ն Հայաստանին կտրամադրի նաեւ $40 միլիոն, որպեսզի վերակառուցվեն «Շահումյան-2», «Մարաշ» եւ «Եղեգնաձոր» ենթակայանները:

 Նշվում է, որ այս ենթակայանները հանգուցային են ընդհանուր ՀՀ էներգետիկ համակարգի անվտանգ եւ հուսալի էլեկտրամատակարարման ապահովման տեսանկյունից:
Դիտում՝ 2184

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW