Այսօր բարեգործության միջազգային օրն է․ Idram&IDBank

05.09.2024 | 20:08 Գլխավոր էջ / Նորություններ /
Իդրամում եւ IDBank-ում վստահ են, որ ամենափոքր քայլը, որոշումը, աջակցությունը կարող են մեծ ու դրական փոփոխությունների բերել։

Այսօր բարեգործության միջազգային օրն է:

«Մենք գրեթե ամեն օր բարին ենք գործում ու անգամ չենք նկատում,  օրինակ, երբ գնում ենք փողոցում առեւտուր անող տատիկի բոլոր ծաղիկներն ու բաժանում անցորդներին, օրինակ, երբ խանութում վճարում ենք պապիկի գնումների համար այնպես, որ իրեն վատ չզգա, օրինակ, երբ կարիքավոր մի երեխայի ուսման վարձն ենք վճարում կամ թեկուզ 500 դրամով մասնակցում երեխայի առողջացմանն ուղղված դրամահավաքի։

Փոքր, բարի քայլերով հնարավոր է կյանքեր փոխել․ «Մի դրամի ուժն» արդեն ապացուցել է դա․ 4 տարվա ընթացքում «մի դրամներով» 185․000․000 դրամից ավելի աջակցություն է հատկացվել ընկերությունների կողմից 30-ից ավելի հիմնադրամի, եւ դա միայն օգտատերերի վճարումների շնորհիվ։

Մեր բարի կամքի դեսպաններ ամենուր են, եւ մենք ասում ենք շնորհակալություն բարին գործելու համար»,- ասվում է ընկերությունների հաղորդագրությունում:

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:

Դիտում՝ 1609
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW