Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենը Երեւանում է

03.09.2024 | 14:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#Չու Դոնգյու #Նիկոլ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Չու Դոնգյուի հետ հանդիպմանը կարեւորել է գյուղատնտեսության, շրջակա միջավայրի բնագավառներում համատեղ ծրագրերի շարունակական իրականացումը:

Կառավարությունից հայտնել են, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպմանը բարձր է գնահատել Կառավարության եւ Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը, մասնավորապես, պարենային անվտանգության ապահովման ոլորտում: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալի այցը նոր ազդակ կհաղորդի փոխգործակցության զարգացմանը:

Չու Դոնգյուն նշել է, որ արդյունավետ քննարկումներ են ունեցել ՀՀ Կառավարության գործընկերների հետ, անդրադարձել ծրագրերի ընթացքին եւ նոր նախաձեռնությունների իրականացման հնարավորություններին: Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենն ընդգծել է, որ նոր ծրագրերի իրականացման նպատակն է նպաստել պետությունների պարենային անվտանգության ապահովմանն ու ոլորտում առկա խնդիրների լուծմանը:
Դիտում՝ 2630

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW