Տոկաեւն ասել է, որ Ղազախստանում պետք է բանկերի մասին նոր օրենք ընդունել

02.09.2024 | 15:26 Գլխավոր էջ / Նորություններ /
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հայտարարել է, որ Ղազախստանում անհրաժեշտ է բանկերի մասին նոր օրենք ընդունել։

«Մեզ անհրաժեշտ է նոր օրենք, որը կհամապատասխանի տնտեսական ակտիվության խթանման եւ ֆինտեխ ոլորտի հետագա դինամիկ զարգացման մարտահրավերներին: Գործող օրենքը գրեթե 30 տարվա վաղեմություն ունի, այն ընդունվել էր բոլորովին այլ իրողության պայմաններում»,- ասել է նա՝ ելույթ ունենալով խորհրդարանի պալատների համատեղ նիստում։

Նախագահը նշել է, որ Ղազախստանում անհրաժեշտ է վերացնել դրամավարկային եւ ֆիսկալ քաղաքականության անհավասարակշռությունը։

«Իրական հատվածի վարկավորումը դեռեւս պատշաճ մակարդակի վրա չէ։ Չի լուծվել նաեւ փոքր ու միջին բիզնեսի բավարար ֆոնդավորման հարցը։ Դա բացասաբար է անդրադառնում երկրում գործարար ակտիվության, կայունության եւ առաջանցիկ աճի վրա»,- նշել է Ղազախստանի ղեկավարը։

Միեւնույն ժամանակ Տոկաեւը նշել է, որ միջազգային փորձագետները ղազախական բանկերը դասում են ռեսուրսներով հարուստ երկրների ամենաշահութաբեր բանկերի թվին։

«Հետեւաբար, խոսքը նաեւ այս ոլորտի արդարացի հարկման մասին է։ Բանկերի կողմից վճարվող հարկերը պետք է համարժեք լինեն նրանց բաժնետերերի շահույթին: Այս մոտեցումը հատկապես տրամաբանական է բանկերին պետական աջակցության ֆոնին: Կարեւոր է նաեւ կայուն կարգավորիչ միջավայրի ստեղծումը թվային ակտիվների շրջանառության եւ բանկային ոլորտում նորարարությունների անվտանգ ներդրման համար»,- ասել է Ղազախստանի նախագահը։
Դիտում՝ 5402
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW