Ամփոփվել է Amio & ML նախագծի վիճակահանությունը. 300 շահառու շահավետ պայմաններով ձեռք կբերի բնակարան

02.09.2024 | 13:15 Գլխավոր էջ / Նորություններ /
Ամիօ բանկը եւ ML MINING ընկերությունն ամփոփել են «Նոր Երեւան» թաղամասի վիճակահանության արդյունքները:

Ամիօ բանկից հայտնել են, որ նախագծի վիճակահանությունը տեղի է ունեցել օգոստոսի 27-ին` հայտերի ընդունման վերջնաժամկետից ընդամենը 2 օր անց։

Նախագծին հայտ է ներկայացրել 997 շահառու, որոնցից ծրագրի պայմանները չէին համապատասխանել 544-ը։ Վիճակահանությանը մասնակցել է 453 շահառու, որոնցից 300-ը դարձել է վիճակահանության հաղթող եւ պարզեցված ընթացակարգով կարող է սկսել վարկավորման գործընթացը:

«Կարեւոր է նշել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում` Առնո Բաբաջանյան 42/5 հասցեում գտնվող «Նոր Երեւան» թաղամասը կառուցվում է նորագույն տեխնոլոգիաներով եւ անվտանգության ամենաբարձր չափանիշներով:
Թաղամասն ամբողջությամբ գազաֆիկացված է, գործում է եկամտային հարկի վերադարձի արտոնություն»,- ասվում է հաղորդագրությունում:

Հուլիսի 25-ին ML MINING ընկերությունը եւ Ամիօ բանկը մեկնարկել են «Նոր Երեւան» թաղամասի բնակարանների վիճակահանության 2-րդ փուլը, որի շնորհիվ սահմանափակ շրջանակի շահառուներ եւ Ամիօ բանկի` ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդները հնարավորություն են ստացել ձեռք բերել բնակարան բացառիկ արժեքով` 1 քմ-ն ընդամենը 389 հազար ՀՀ դրամ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 2544

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW