Բաֆեթը կրճատում է իր մասնաբաժինները Bank of America-ում եւ Apple-ում

28.08.2024 | 12:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ուորեն Բաֆեթ #Bank of America #Apple
Ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆեթին պատկանող Berkshire Hathaway ընկերությունը վաճառել է Bank of America-ի $982 միլիոն արժողությամբ բաժնետոմսերը, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը։

Նշվում է, որ գործարարը մտադիր է շարունակել իր ներդրումների կրճատումը ԱՄՆ երկրորդ խոշորագույն բանկում, սակայն չի հայտնում այս որոշման պատճառները։ Հուլիսին նա արդեն վաճառել էր Bank of America-ի բաժնետոմսերը՝ ընդհանուր $5,4 միլիարդ ծավալով` կրճատելով իր մասնաբաժինը բանկում գրեթե 13%-ով:

Գործակալությունը հիշեցնում է, որ Բաֆեթը Bank of America-ում սկսել էր ներդրումներ կատարել 2011 թվականից, երբ բանկի բաժնետոմսերի արժեքը կազմում էր մոտ $5: Հուլիսյան վաճառքների փուլերից առաջ այս տարի Bank of America-ի արժեթղթերն աճել էին 31%-ով, սակայն Բաֆեթի կողմից կորպորացիայում ներդրումների կրճատումից հետո դրանք կորցրեցին 10%`նվազելով մինչեւ $39,67 մեկ բաժնետոմսի համար:

Bloomberg-ի տվյալներով՝ Բաֆեթի բաժնետոմսերի վաճառքների փուլերը նշանավորում են 93-ամյա միլիարդատիրոջ՝ բանկում իր ներդրումներից ամենամասշտաբային ելքը: Չնայած դրան՝ Բաֆեթը շարունակում է մնալ Bank of America-ի խոշորագույն բաժնետերը՝ նրան են պատկանում $35,9 միլիարդ արժողությամբ արժեթղթեր։

Գործակալությունը նշում է, որ ներդրումները Bank of America-ում նախկինում երկար ժամանակ ծառայել են որպես բանկի ղեկավարի պաշտոնում ամերիկացի իրավաբան եւ ներդրումային բանկիր Բրայան Մոյնիհանի աշխատանքին Բաֆեթի կողմից հավանության նշան:

Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Բաֆեթը վաճառել է նաեւ Apple-ում իր բաժնետոմսերի գրեթե կեսը: Վաճառքը տեղի է ունեցել այս տարվա երկրորդ եռամսյակում, մնացած մասնաբաժինը հունիսի վերջին գնահատվել է $84,2 միլիարդ։
Դիտում՝ 6168
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW