Հայաստանի սուվերեն վարկանիշը մնացել է անփոփոխ «BB-/B» մակարդակում

26.08.2024 | 15:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#S&P Global Ratings #Հայաստանի վարկանիշ
S&P Global Ratings միջազգային վարկանիշային կազմակերպությունը հրապարակել է Հայաստանի սուվերեն վարկանիշը, որը մնացել է անփոփոխ «BB-/B» մակարդակում: Պահպանվել է նաեւ վարկանիշի «կայուն» հեռանկարի գնահատականը:

«Հայաստանի վարկանիշը սահմանափակված է հետեւյալ գործոններով՝ երկրի թույլ, սակայն աստիճանաբար բարելավվող, ինստիտուցիոնալ շրջանակը, մեկ շնչին ընկնող եկամուտների չափավոր մակարդակը, վճարային հաշվեկշռի եւ հարկաբյուջետային խոցելիությունը, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական ռիսկերի առկայությունը:

Գնահատականների համար դրական ազդեցություն ունեն Հայաստանի տնտեսական աճի ուժեղ հեռանկարը, պետական պարտքի չափավոր մակարդակը, արտաքին պաշտոնական ֆինանսավորման հասանելիությունը եւ խելամիտ քաղաքականության շրջանակը, որը պահպանել է տնտեսական եւ ֆինանսական կայունությունը բազմաթիվ արտաքին ցնցումների դեպքում»,- ասվում է վերլուծության մեջ:
Դիտում՝ 2426

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW