Մեկնարկում է «Շառլ Ազնավուր-100» ոսկե հուշադրամների եւ «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամների վաճառքը ՀՀ-ում

24.08.2024 | 12:05 Գլխավոր էջ / Նորություններ /
Ս.թ. օգոստոսի 26-ին ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից ցանկացողները կարող են ձեռք բերել «Շառլ Ազնավուր-100» ոսկե հուշադրամներ երկու քաշային տարբերակներով՝ 3,11 գրամ (1/10 ունցիա) եւ 31,1 գրամ (1 ունցիա), ինչպես նաեւ «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամներ չորս քաշային տարբերակներով՝ 1 գրամ, 7,78 գրամ (¼ ունցիա), 15,55 գրամ (½ ունցիա) եւ 31,1 գրամ (1 ունցիա):

«Շառլ Ազնավուր-100» ոսկե հուշադրամները, ինչպես նաեւ «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամները ձեւավորվել եւ հատվել են գերմանական «Գայգեր Էդելմետալե» դրամահատարանում:

«Գայգեր Էդելմետալե» դրամահատարանը թանկարժեք մետաղներից պատրաստված ձուլակտորների, ներդրումային դրամների, հուշադրամների արտադրությամբ զբաղվող, ինչպես նաեւ միջազգային շուկայում նշվածների վաճառքն իրականացնող առաջատար ընկերություններից մեկն է:

Հայաստանի Հանրապետության «Նոյյան տապան» ներդրումային դրամների թողարկումը եւ վաճառքը միջազգային շուկաներում «Գայգեր Էդելմետալե» դրամահատարանի կողմից  սկսվել է 2011թ․-ից՝ արծաթե, իսկ 2020թ․-ից՝ ոսկե ներդրումային դրամներով:

ՀՀ կենտրոնական բանկի կողմից դրամահատարանը լիազորված է ոչ միայն հատելու, այլեւ իրացնելու «Շառլ Ազնավուր-100» հուշադրամները եւ «Նոյյան տապան» ներդրումային դրամները եվրոպական, ամերիկյան, ավստրալիական թանկարժեք մետաղների  ու դրամագիտական այլ շուկաներում:

Դրամահատարանի կողմից թանկարժեք մետաղներից պատրաստված արտադրանքի հումքը ձեռք է բերվում Լոնդոնի թանկարժեք մետաղների բորսայի (LBMA) կողմից հավաստագրված մատակարարներից:

2011թ․-ից մինչ օրս «Նոյյան տապան» արծաթե եւ ոսկե տարբեր չափերով (1 գրամից մինչեւ 5 կիլոգրամ քաշով) թողարկված ներդրումային դրամները միջազգային շուկաներում իրացվել են 17 միլիոնը գերազանցող քանակով եւ շնորհիվ դրանց վրա արտացոլված համամարդկային թեմայի եւ յուրահատուկ ձեւավորման, ուրույն տեղ են զբաղեցրել միջազգային ներդրումային շուկայում՝ մրցակցելով աշխարհում հայտնի այլ երկրների ներդրումային դրամների հետ:

«Շառլ Ազնավուր-100» ոսկե հուշադրամների եւ «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամների տեխնիկական չափանիշներին կարող եք ծանոթանալ այս հղումով։

«Դրամագետ» վաճառասրահում վաճառվող դրամագիտական արժեքների գներին կարող եք ծաանոթանալ այս հղումով։
Դիտում՝ 809
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW