Junius․ ֆինանսական գրագիտության խաղ Idram Junior հավելվածում

23.08.2024 | 17:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#Idram Junior #Junius
Idram Junior հավելվածն արդեն ավելի հետաքրքիր է․ հենց հավելվածում կարելի է խաղալ ֆինանսական գրագիտության խաղ։ Ավելին, այդ խաղի միջոցով կարելի է պատրաստվել «Junius» ֆինանսական կրթության մրցույթին, որը կազմակերպվել է Idram Junior ֆինանսական հավելվածի եւ Կորիզ կրթական ծրագրի կողմից։

Idram-ից հայտնել են, որ թե «Junius» խաղը, թե մրցույթը ստեղծված են բարելավելու երեխաների գիտելիքները ֆինանսական ոլորտում։ Մրցույթին պատրաստվելու համար պետք է ներբեռնել Idram Junior ֆինանսական հավելվածը՝ նախատեսված երեխաների ու պատանիների համար, գրանցվել ծնողի թույլտվությամբ եւ խաղալ «Junius» խաղն անմիջապես հավելվածում, հավաքել գիտելիքներ ու մասնակցել ամփոփիչ մրցույթին։

Իդրամ ընկերության Հաղորդակցման եւ ԿՍՊ ստորաբաժանման ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանի խոսքով՝ «Junius» խաղը եւ մրցույթը կօգնի պատանիներին պատրաստվել նավարկել ֆինանսների աշխարհում՝ դառնալով էլ ավելի պատասխանատու կյանքի կազմակերպման ու ֆինանսների տնօրինման հարցում։

«Ֆինանսական գրագիտությունը ցանկացած մարդու կարեւորագույն հմտություններից է․ դեռ փոքր տարիքից երեխաներին ֆինանսներին ծանոթացնելը թույլ է տալիս ապահովել նրանց գիտակից ու բարեկեցիկ ապագան։ Հենց այդ է պատճառը, որ որոշում կայացրինք համագործակցել «Կորիզ» կրթական ծրագրի հետ եւ խրախուսել երեխաներին պատրաստվել մեծ մրցույթին ու ստանալ արժեքավոր մրցանակներ, ավելի ստույգ՝ iPhone 15: Միեւնույն ժամանակ նշեմ, որ երեխաները մրցույթից հետո էլ հնարավորություն են ունենալու խաղալ Junius խաղը Idram Junior հավելվածում եւ բարելավել իրենց գիտելիքները», - ասել է Տաթեւիկ Վարդեւանյանը։



Koreez կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանի խոսքով՝ «Junius» ֆինանսական կրթության խաղի հիմնական առաքելությունն է օգնել Հայաստանի 3-8-րդ դասարանների աշակերտներին հասկանալ ֆինանսական աշխարհը եւ սովորել ֆինանսական հմտություններ՝ խաղի միջոցով:  Այս նորարարական հավելվածը թույլ կտա երեխաներին իմանալ, թե ինչ է ֆինանսը, ինչպես ճիշտ տնօրինել գումարը, խուսափել ֆինանսական խարդախություններից եւ վստահորեն կողմնորոշվել ֆինանսական միջավայրում», - ասել է Սուրեն Ալոյանը։

Ամփոփիչ մրցույթը տեղի կունենա երկու փուլով․ 3-5-րդ դասարանների համար մրցույթը կանցկացվի սեպտեմբերի 10-ին, 6-8-րդ դասարանների համար՝ սեպտեմբերի 11-ին՝ առցանց ֆորմատով, ժամը 10։30-ից մինչեւ 19։00-ն ընկած ժամանակահատվածում՝ երեխայի նախընտրած ժամին։

Մրցույթի հաղթողներին սպասվում են տպավորիչ նվերներ․ երկրորդ եւ երրորդ հորիզոնականները կստանան անակնկալ մրցանակներ, իսկ առաջին հորիզոնականը զբաղեցնող գիտունիկները կստանան մեծ մրցանակ՝ 6 հատ iPhone 15-երից մեկը։

«Գրանցվե՛ք մրցույթին հիմա koreez.am կայքում, ներբեռնե՛ք Idram Junior հավելվածն ու պատրաստվե՛ք կարեւոր օրվան անմիջապես հավելվածի ներսում, հաղթե՛ք մրցույթն ու ստացե՛ք ոչ միայն կարեւոր գիտելիքներ, այլ նաեւ արժեքավոր նվերներ։ Գրանցվել կարող եք մինչեւ սեպտեմբերի 8-ը»,- ասված է հաղորդագրությունում:

Իդրամը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 11836
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW