ԱՄՆ-ը պատժամիջոցները շրջանցելու բացահայտման համար պարգեւներ կտրամադրի

23.08.2024 | 16:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՆ #պատժամիջոցներ
Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկման վարչությունը (OFAC) հայտարարել է, որ կմեղմացնի պատիժը նրանց համար, ովքեր կամովի կընդունեն, որ շրջանցել են ԱՄՆ պատժամիջոցները, ինչպես նաեւ խոստացել է պարգեւներ պատժամիջոցների մասին օրենքների խոշոր խախտման վերաբերյալ տեղեկատվության համար:

Ինչպես հաղորդում է Frank Media-ն, դա բխում է հաճախակի տրվող հարցերին (FAQ) գերատեսչության կայքում տված պատասխաններից։

Պարզաբանման մեջ ընդգծվում է, որ մեղքն ինքնակամ ընդունելու դեպքում OFAC-ը չի կարողանա «համաներում» հայտարարել, սակայն նման բացահայտումը կդիտվի որպես համագործակցություն եւ կարող է հանգեցնել տուգանքի նվազեցման։

«Տեղեկատվության կամավոր բացահայտումը OFAC-ի կողմից դիտարկվում է որպես մեղմացնող գործոն եւ կհանգեցնի ցանկացած առաջարկվող քաղաքացիական տույժի բազային չափի կրճատման»,- ասված է գերատեսչության նյութերում: Նշում է նաեւ, որ ինքնաբացահայտումը պետք է լինի բավականաչափ մանրամասն եւ ներկայացվի կարգավորող մարմիններին «ողջամիտ ժամկետում» պատժամիջոցների խախտումից հետո:

OFAC-ը նշում է, որ այլ գերատեսչություններ, մասնավորապես՝ ԱՄՆ արդարադատության նախարարությունը եւ ԱՄՆ առեւտրի նախարարությանը կից արդյունաբերության եւ անվտանգության բյուրոն, ունեն պատժամիջոցների խախտման մասին ամերիկյան օրենքների եւ արտահանման վերահսկման մասին սեփական ընթացակարգերը՝ կապված տեղեկատվության ինքնակամ բացահայտման հետ:   

Բացի այդ, ԱՄՆ ֆինանսների նախարարության ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը (FinCEN) առաջարկում է պարգեւատրման ծրագիր նրանց համար, որոնք կտեղեկացնեն OFAC-ին խախտումների կամ Բանկային գաղտնիքի մասին օրենքի խախտումների մասին: Եթե տրամադրված տեղեկատվությունը հանգեցնի հաջող հետաքննության, որով նախատեսված կլինեն ավելի քան 1 միլիոն դոլարի տույժեր, ապա տեղեկատվություն տրամադրողը կարող է դրամական պարգեւ ստանալ, շեշտում է OFAC-ը՝ հավելելով, որ այս ծրագիրը կիրառելի է ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ դրանից դուրս գտնվող անձանց համար:
Դիտում՝ 6275
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW