Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղը վերաբացվել է նոր հասցեում: Մասնաճյուղը տեղափոխվել է նոր, ավելի ընդարձակ տարածք. նոր հասցեն է՝ Աշտարակ, Ն. Աշտարակեցու հրապարակ 1:«Հաճախորդների բարձր որակով սպասարկում ապահովելու համար Յունիբանկը փուլ առ փուլ արդիականացնում է մասնաճյուղային ցանցը: Հարմարավետ եւ ժամանակակից սպասարկման սրահը հնարավորություն կտա հաճախորդներին ստանալ ավելի արագ եւ որակյալ սպասարկում: Վճարային տերմինալի միջոցով հաճախորդները կարող են սպասարկվել նաեւ ինքնուրույն` կատարելով հաշվի համալրում, վարկի մարում, կոմունալ եւ այլ վճարումներ»,- ասվում է բանկի հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 7089