Ըստ հետազոտության, ՌԴ-ում հայկական կոնյակի 90%-ն անվտանգ չէ

20.08.2024 | 12:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայկական կոնյակ #խախտումներ
«Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիան եւ Ռուսաստանի կոնյակ, սպիրտ եւ ալկոհոլային խմիչք արտադրողների միությունը համատեղ հետազոտություն են իրականացրել, որի արդյունքների համաձայն ՌԴ խանութներում վաճառվող հայկական կոնյակների գրեթե 90%-ն անվտանգ չէ, իսկ արտադրանքի մոտ կեսը պարունակում է ոչ խաղողի սպիրտ:

Ուսումնասիրության համար ձեռք է բերվել հայկական 10 խոշորագույն արտադրողի ավելի քան 20 ապրանքային նշանի 200 նմուշ:

ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ արտադրանքը ձեռք է բերվել Ռուսաստանի տարբեր առեւտրային ցանցերից եւ ուղարկվել Գարեջրի, ոչ ալկոհոլային եւ գինու արդյունաբերության համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի անկախ լաբորատորիա:

«Թեստավորման արդյունքներով խախտումներ են հայտնաբերվել 177 նմուշում, ինչը կազմում է ընդհանուրի 89%-ը: Արտադրանքի գրեթե կեսում հայտնաբերվել է ոչ խաղողի սպիրտ, ինչը հակասում է կոնյակի չափանիշներին։ Միայն 23 նմուշ է լիովին համապատասխանել նորմերին եւ Ռուսաստանի օրենսդրությանը»,- ասվում է հետազոտության մեջ:

«Անտիկոնտրաֆակտը» դիմել է ՌԴ գլխավոր դատախազություն, Դաշնային մաքսային ծառայություն եւ Ռոսալկոգոլտաբակկոնտրոլ՝ Հայաստանից ներմուծվող կոնյակի նկատմամբ վերահսկողության միջոցներ ձեռնարկելու խնդրանքով՝ հաշվի առնելով, որ այն ներմուծվում է Վրաստանի տարածքով։

Համապատասխան դիմումներում նշվում է նաեւ, որ Հայաստանից ներմուծվող կեղծ արտադրանքը ստեղծում է անբարեխիղճ մրցակցություն եւ գների դեմպինգ:
Դիտում՝ 3328

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW