Evocabank-ը Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի մասին ժողովածուի հովանավորն է
15.08.2024 | 18:01 Գլխավոր էջ / Նորություններ /


Մայր Տաճարի մասին վավերագրերի ժողովածուի հրատարակչությունը կնվիրվի Տաճարի վերաօծմանը։
Վավերագրերի ժողովածուն իր մեջ պարունակելու է 17-19 դարերում Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի վերակառուցումների, վերանորոգումների մասին տեղեկություններ, այդ թվում՝ վավերագրություններ եւ արխիվային նյութեր, որոնք պահվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվում, Մատենադարանում եւ Հայաստանի ազգային արխիվում։
Բանկից հայտնել են, որ գրքում կընդգրկվեն շուրջ 500 փաստաթուղթ, ավելի քան 50 պատմական լուսանկար, ճարտարապետական գծագրեր եւ այլ նյութեր։
«Evocabank-ը տարիներ շարունակ աջակցություն է ցուցաբերել տարբեր նախաձեռնություններին, այդ թվում՝ կրթության, գիտության, մշակույթի եւ այլ ոլորտներին»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: