IDBank-ը նոր մասնաճյուղ է բացել Հրազդան քաղաքում

15.08.2024 | 17:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #նոր մասնաճյուղ
IDBank-ը նոր մասնաճյուղ ունի․ այս անգամ բանկը հաճախորդների առջեւ իր դռներն է բացել Հրազդան քաղաքում։

IDBank-ը շարունակաբար աշխատում է ոչ միայն առցանց հարթակների հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ, այլեւ մասնաճյուղերի պատշաճ վերազինմամբ՝ ապահովելու համար հաճախորդների լավագույն փորձառությունը։

«Մենք մշտապես ձգտում ենք հաճախորդների համար որակյալ ու հարմարավետ ծառայություններ մատուցել․ հաշվի առնելով մեր հաճախորդների բազմաթիվ առաջարկները՝ որոշեցինք էլ ավելի ընդլայնել մեր մասնաճյուղային ցանցն ու նոր մասնաճյուղ բացել Հրազդան քաղաքի ամենաբանուկ հատվածում։ Սպասում ենք մեր հաճախորդներին արդեն նոր հասցեում», - ասել է IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։



«Մեր նոր մասնաճյուղի աշխատակիցները պատրաստ են սպասարկել հաճախորդներին՝ տրամադրելով անհրաժեշտ բոլոր ծառայությունները եւ կատարելով անկանխիկ գործարքներ, իսկ կանխիկով գործարքների համար մասնաճյուղում տեղադրված է տերմինալ եւ բանկոմատ․ վերջիններս հնարավորություն կտան արագ ու հարմարավետ կատարել բոլոր անհրաժեշտ գործարքները՝ ընդամենը մի քանի հպումով», - ասել է վաճառքների կազմակերպման վարչության ղեկավար Արթուր Քոչարյանը։

«Հրազդան» մասնաճյուղը գտնվում է Օգոստոսի 23 փողոց, 44/1 հասցեում։ Այս պահին IDBank-ն ունի արդեն 15 մասնաճյուղ՝ Երեւանում, Էջմիածնում, Վանաձորում, Գյումրիում, Աբովյանում եւ Հրազդանում․ 15-րդ մասնաճյուղի պաշտոնական բացումը տեղի կունենա շուտով։

IDBank-ից հիշեցնում են, որ բանկային բոլոր գործարքները կարելի է կատարել նաեւ առցանց՝ IDBanking.am առցանց հարթակով կամ Idram&IDBank հավելվածով․ վերջինս ունի անհպում QR-վճարումներ ընդունող վաճառակետերի ամենամեծ ցանցը Հայաստանում՝ ավելի քան 22․000 վաճառակետ, որոնցից 10․000-ում առկա է նաեւ Rocket Line 0% թվային ապառիկով վճարման հնարավորությունը։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 3187
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW