ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ օգոստոսի 15-ից շրջանառության մեջ են դրվում 5000 դրամ եւ 10000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամները:ԿԲ-ից հայտնել են, որ դրանք ՀՀ տարածքում օրինական վճարամիջոց են եւ ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով առանց ժամկետային սահմանափակումների:2024 թ. թողարկման 5000 դրամ եւ 10000 դրամ անվանական արժեքով թղթադրամների վրա կատարված փոփոխությունները 2018 թ. թողարկման նույն անվանական արժեքի թղթադրամների համեմատ հետեւյալն են.Թղթադրամների դիմերեսներին վերեւի աջ անկյունում թղթադրամների թողարկման տարեթիվն է` «2024», ՀՀ կենտրոնական բանկի նախագահի եւ ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրությունները:Թղթադրամների դարձերեսներին ներքեւի ձախ անկյունում անվանական արժեքն արտահայտող թվանշանները տպագրված են օպտիկապես փոփոխական ներկով:Նշվում է, որ 1999-2018 թթ. թողարկման 5000 դրամ եւ 2003-2018 թթ. թողարկման 10000 դրամ անվանական արժեքով ՀՀ թղթադրամները մնում են շրջանառության մեջ՝ առանց սահմանափակումների եւ շրջանառության պայմանների փոփոխության: Tweet Դիտում՝ 3022