2024 թվականի օգոստոսի 19-ից ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից ցամաքային տրանսպորտով կամ հետիոտնային եղանակով ուղեկցվող եւ (կամ) չուղեկցվող ուղեբեռով ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների՝ առանց մաքսատուրքի եւ հարկերի վճարման ներմուծման բնաիրային եւ արժեքային չափաքանակների արտոնության շեմը նվազեցվել է։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ եթե մինչեւ օգոստոսի 18-ը ներառյալ ցամաքային տրանսպորտով եւ հետիոտնային եղանակով առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման Հայաստան կարող էր տեղափոխվել €500-ին համարժեք դրամը եւ (կամ) 25 կիլոգրամը չգերազանցող անձնական օգտագործման ապրանքներ, ապա օգոստոսի 19-ից այդ չափաքանակը չի կարող գերազանցել €200-ին համարժեք դրամը եւ (կամ) 10 կիլոգրամը:Միաժամանակ նոր սահմանաչափերը կկիրառվեն օգոստոսի 19-ից՝ ցամաքային տրանսպորտով կամ հետիոտն եղանակով սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ։ Tweet Դիտում՝ 2388