12-ամյա Գաբրիելա Հարությունյանը կպայքարի շախմատի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար

12.08.2024 | 11:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիբլոս Բանկ Արմենիա #Գաբրիելա Հարությունյան
12-ամյա Գաբրիելա Հարությունյանը պատրաստվում է իր սպորտային կարիերայի ամենակարեւոր մրցաշարերից մեկին՝ շախմատի Եվրոպայի պատանիների եւ աղջիկների առաջնությանը։

Գաբրիելան 2024թ․ Հայաստանի շախմատի Մ12 տարեկան աղջիկների չեմպիոնն է, որի՝ որպես Հայաստանի ներկայացուցչի մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը հովանավորում է Բիբլոս Բանկ Արմենիան։

Գաբրիելան 5 տարեկանից զբաղվում է շախմատով։ Մի շարք մրցաշարերում նա տպավորիչ հաղթանակներ է տարել՝ տարբեր տարիներին նվաճելով Երեւանի Մ10 տարեկան աղջիկների, Հայաստանի Մ10 եւ Մ12 տարեկան աղջիկների առաջնություններում չեմպիոնի տիտղոսը, Եվրոպայի Մ10 տարեկան աղջիկների 4-րդ մրցանակը։

Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանի խոսքով՝ Հայաստանում շախմատի հանդեպ յուրահատուկ հետաքրքրություն կա, ինչն անչափ ոգեւորիչ է։

«Մենք հիանում ենք Գաբրիելայի հմտությամբ, նվիրվածությամբ եւ հաղթանակներով։ Հուսով ենք՝ Բիբլոս Բանկ Արմենիայի տրամադրած աջակցությունը կխթանի նրա մոտ շախմատի համար կարեւոր հմտությունների զարգացումը, կօգնի բարելավել նրա վարկանիշը եւ նվաճել եւս մեկ չեմպիոնի տիտղոս»,- նշել է Հայկ Ստեփանյանը։

2024թ․ շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը տեղի կունենա օգոստոսի 21-ից սեպտեմբերի 1-ը Չեխիա մայրաքաղաք Պրահայում։ Գաբրիելան այս տարի Հայաստանը կներկայացնի նաեւ շախմատի աշխարհի պատանեկան առաջնությանը։

«Կարեւորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ Բիբլոս Բանկ Արմենիան շարունակ ներդրում է կատարում ամենատարբեր կրթական նախագծերում եւ աջակցում տաղանդավոր պատանիների առաջընթացին»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
Դիտում՝ 7404
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW