ԿԲ-ն հորդորում է անհայտ անձանց անձնական տվյալներ չտրամադրել
09.08.2024 | 13:02 Գլխավոր էջ / Նորություններ /


ԿԲ-ից հայտնել են, որ զեղծարարները կեղծ հեռախոսազանգերի եւ տարբեր նամակագրությունների միջոցով կապ են հաստատում քաղաքացիների հետ՝ ներկայանալով որպես ֆինանսական հաստատության աշխատակից, ուղարկում են հղումներ եւ դրդում անցնել նշված հղմամբ, լրացնել անհրաժեշտ անձնական/բանկային տվյալները՝ այդ կերպ ստանալով հասանելիություն քաղաքացիների ֆինանսական միջոցներին։
ԿԲ-ից հորդորում են լինել զգոն եւ ոչ մի դեպքում՝
• Որեւէ անձի չտրամադրել անձնական բանկային որեւէ տվյալ,
• Մուտք չգործել անհայտ եւ կասկածելի հղումներ,
• Չակտիվացնել ստացված անհայտ եւ չսպասված հաստատման կոդերը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: