Զարգացման ֆրանսիական գործակալությունը € 75 միլիոն վարկ կտա Հայաստանին

08.08.2024 | 16:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վարկ #Հայաստան #Զարգացման ֆրանսիական գործակալություն
Բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում Հայաստանը Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից € 75 միլիոն վարկային միջոց կստանա:
 
Կառավարության նիստին ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասել է, որ այս եւ մյուս վարկային ծրագրերը, որոնք կներկայացվեն կառավարության հաստատմանը, բոլորը նախապես հայտարարված են, աղբյուրները հայտնի են:

«Վերջերս լրատվամիջոցներով, այսպես ասած, սենսացիաներ են պտտվում, թե Հայաստանի պարտքը շեմը հատեց։ Ամեն տարվա բյուջեով մենք նկարագրում ենք, թե Հայաստանի պարտքը ինչպես է փոխվելու, ինչ աղբյուրներից է ֆինանսավորվելու։ Մենք նախորդ տարի հրապարակում ենք նաեւ, թե ինչ չափով պետական պարտատոմսեր ենք թողարկելու, այդ թողարկումների օրացույցն ենք նախանշում, եւ ամեն տարվա բյուջեի քննարկումների ժամանակ այս բոլոր հարցերը պարզ են բոլորի համար, եւ որեւիցե նորություն չկա»,- ասել է նախարարը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ իր հերթին նշել է՝ կարեւոր է ներգրավված միջոցների օգտագործման արդյունավետությունը, որը վերաբերելի է ոչ միայն պետությանը, այլեւ՝ ցանկացած բիզնեսի եւ անհատի:  

Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից € 75 միլիոն վարկային միջոցի ծրագիրը ներառում է հարկաբյուջետային պլանավորման, թափանցիկության, ռիսկերի կառավարման, ինչպես նաեւ պետական ծախսերի արդյունավետության բարձրացման, պետական ներդրումների, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության համակարգի բարեփոխումները, պետական գնումների համակարգի արդիականացումը, կանաչ տնտեսության քաղաքականության մշակումը, կլիմայի փոփոխության հարմարվողականության բարձրացումն ու կանաչ ֆինանսական գործիքների կիրառության ընդլայնումը, կառավարության պարտքի կառավարման համակարգի բարելավումը, ֆինանսական եւ կապիտալի շուկաների զարգացումը, կոորպորատիվ թափանցիկության ընդլայնումը հաշվապահական հաշվառման եւ առուդիորական գործունեության կարգավորման իրավական շրջանակի վերանայմամբ:
Դիտում՝ 1943
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW