Օրերս Telcell ընկերությունը նշել է հիմնադրման 17-ամյակը՝ 17 տարի, որ հագեցած էին բազում նորարարական լուծումներով եւ նշանակալի ձեռքբերումներով։Ամեն ինչ սկսվեց տերմինալից2007 թվականն էր, երբ Telcell-ը գործարկեց Հայաստանում իր առաջին վճարային տերմինալը։ Այս իրադարձությունն էլ հենց նշանավորեց ընկերության «ծնունդը»։ Տերմինալները հետզհետե շատացան եւ տարածվեցին ամբողջ Հայաստանով մեկ։ Սա Telcell-ի առաջին քայլն էր՝ ուղղված մարդկանց կյանքն ավելի հարմարավետ դարձնելուն։Ստեղծվեց Telcell Wallet-ըԹվային տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ ստեղծեց թե՛ հասարակության, թե՛ Telcell-ի համար․ 2018թ-ին Telcell-ը ներկայացրեց Telcell Wallet հավելվածը՝ տերմինալի ծառայությունները տեղափոխելով թվային հարթակ։ Ձեւավորվեց Telcell էկոհամակարգըԸնկերությունը շարունակեց ընդլայնել իր ծառայությունների շրջանակը եւ հետագա տարիների ընթացքում հանդես եկավ նոր պրոդուկտներով եւ համագործակցություններով՝ Telcell Inkassatsia, BON, Telcell Business, Visa թվային քարտ, PartPay, Telcell Market, 100% by Telcell: Այդպիսով՝ ձեւավորվեց մի ամբողջ էկոհամակարգ, որը միտված է լուծելու հասարակության առջեւ ծառացած ամենատարբեր խնդիրները՝ վճարումներից մինչեւ սարքերի լիցքավորում։Ասպարեզ եկան տրանսպորտի QR ուղետոմսերըԵվս մեկ կարեւոր քայլ մարդկանց առօրյան թեթեւացնելու ուղղությամբ․ 2023թ-ին Telcell-ի ու Երեւանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով մայրաքաղաքում ներդրվեց միասնական տոմսային համակարգը։ Դա թույլ տվեց հանրային տրանսպորտի համար վճարումն իրականացնել անկանխիկ՝ Telcell Wallet-ով եւ Telcell Terminal-ներով ձեռք բերված QR ուղետոմսերի միջոցով։«Եվ սա դեռ վերջը չէ։ Telcell ընկերությունը երբեք չի բավարարվել ձեռք բերածով, հաշվի է առել հասարակության ընթացիկ պահանջները եւ առաջարկել իր լուծումները։ Այդպես էր անցած 17 տարվա ընթացքում, այդպես է լինելու նաեւ հետագայում»,- նշում են Telcell-ի ներկայացուցիչները եւ խոստանում հետաքրքիր նոր առաջարկներ ընկերության կողմից։«Թել-Սել» ԲԲԸ վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 1663