Fast Shift էլեկտրոնային դրամապանակի թարմացված տարբերակի օգտատերերն այսուհետ ավելի արագ եւ հեշտ կկատարեն իրենց վճարումներն ու ֆինանսական գործարքները։ Ընկերությունից հայտնել են, որ հավելվածն այժմ հասանելի է նոր եւ ժամանակակից դիզայնով, որի ինտերակտիվ գործառույթներն ավելի սահուն են դարձնում օգտատերերի փորձառությունը։ Fast Shift էլեկտրոնային դրամապանակում ընդլայնվել է պրոդուկտների ցանկը, օգտատերերը հնարավորություն են ստացել օգտվել 350+ ծառայությունից։ Fast Shift-ն ավելի է պարզեցրել եւ հարմարավետ դարձրել ֆինանսների կառավարման մեխանիզմը։«Fast Shift ընկերությունը, թվային փոխակերպումը բոլորի եւ յուրաքանչյուրի բարօրությանն ու հարմարավետությանը ծառայեցնելու իր ուղեգծին հավատարիմ, շարունակաբար նպաստում է բարձր տեխնոլոգիական լուծումներով սպասարկման մշակույթի արմատավորմանը։ Մենք հետեւողականորեն ավելացնելու ենք էլեկտրոնային դրամապանակի հնարավորությունները՝ մեր օգտատերերի համար ապահովելով միջազգային դրամական փոխանցումների, առցանց վարկավորման, կանխիկացման եւ ժամանակակից այլ գործիքների հասանելիությունը», - ասել է Fast Shift-ի գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանը։ Fast Shift էլեկտրոնային դրամապանակի նոր տարբերակի հնարավորություններին կարելի է ծանոթանալ հղումով։ Tweet Դիտում՝ 1868