Հայէկոնոմբանկը Symbiotics S.A.-ի միջոցով ներգրավել է $9,750,000-ին համարժեք դրամային ռեսուրս

02.08.2024 | 17:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #Symbiotics S.A.
Հայէկոնոմբանկը, շարունակելով համագործակցությունը Symbiotics Asset Management SA շվեյցարական ընկերության եւ վերջինիս կողմից կառավարվող ֆոնդերի հետ, կնքել է $9,750,000 համարժեք դրամի չափով վարկային պայմանագիր:

Բանկից հայտնել են, որ ներգրավված միջոցները բանկը կուղղի ՀՀ-ում միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորմանն ու զարգացմանը:

Բանկի եւ Symbiotics Asset Management SA միջեւ համագործակցությունը սկսվել է դեռ 2016թ., մինչ այժմ կողմերի միջեւ կնքվել է մոտ $70 միլիոնին համարժեք 10-ից ավելի վարկային պայմանագիր։
Դիտում՝ 2247

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW