Banks.am-ը MaxMonitor մեդիայի մոնիտորինգի եւ վերլուծության համակարգի միջոցով ներկայացնում է 2024 թվականի հուլիսին հայաստանյան օնլայն լրատվամիջոցներում Visa-ի եւ Mastercard-ի լուսաբանումների մասին համառոտ հաշվետվությունը։Մոտ 150 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով հուլիսին Visa-ն ունեցել է 261 հիշատակում, Mastercard-ը՝ 32 հիշատակում:VisaVisa-ին վերաբերող հրապարակումների մեծ մասում բանկերը ներկայացնում են իրենց կողմից սպասարկվող Visa քարտատեսակները, դրանց առավելությունները:• Ակբա բանկի 250 հազարից ավելի Visa Բարերար քարտապանների կատարած անկանխիկ վճարումներից գոյացող միջոցներով ֆինանսավորվել է Շառլ Ազնավուրի սիրված երգերի երաժշտությունների սիմֆոնիկ կատարումների պրեմիերան՝ նվիրված վարպետի 100-ամյակին։• Ամիօ բանկը ներկայացրել է AMIO Visa Digital, AMIO Visa Platinum եւ AMIO Visa Infinite քարտերը, որոնք հնարավորություն են տալիս գնումներ կատարել ՀՀ տարածքից դուրս, ինչպես նաեւ արտասահմանյան օնլայն խանութներից:• Ամիօ բանկի Էրեբունի մասնաճյուղի բացման առթիվ բոլոր հաճախորդները բացման առաջին օրը ձեռք են բերել Amio Visa Gold 10 000 դրամ արժողությամբ քարտերն անվճար:• Յունիբանկի եւ Visa-ի հետ համատեղ արշավի շրջանակում բանկի քարտապանների միջեւ կխաղարկվեն արժեքավոր նվերներ: Յունիբանկը նաեւ առաջարկում է Փարիզի Օլիմպիական խաղերին նվիրված հատուկ դիզայնով Visa Classic եւ Visa Gold քարտեր:• IDBank-ի Պրեմիում բանկային ծառայությունների վարչության ղեկավար Լիդա Սաֆարյանը խոսել է բանկի կողմից սպասարկվող Visa քարտերի մասին:• Հայէկոնոմբանկը հայտնել է պրեմիում դասի Visa Infinite եւ Visa Platinum մետաղական քարտերի նոր հնարավորությունների մասին: • Telcell ընկերությունը հայտնել է Telcell Wallet հավելվածում Visa թվային քարտ բացելու հնարավորության մասին:Mastercard• Fastex-ը թողարկել է նոր Web3 դեբետային, ֆիզիկական Fastex Card-ը, որով հնարավոր է գնումներ կատարել ամբողջ աշխարհում եւ իրականացնել կանխիկացում՝ MasterCard սպասարկող բոլոր բանկոմատների միջոցով։MaxMonitor.am մեդիայի մոնիտորինգի եւ վերլուծության համակարգի բաժանորդ դառնալու եւ պարբերական ամբողջական հաշվետվություններ ստանալու համար կարող եք կապ հաստատել Մեդիամաքս մեդիա-ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Մակարյանի հետ՝ 010545437 հեռախոսահամարով կամ amakaryan@mediamax.am էլ.փոստով: Tweet Դիտում՝ 8016