Սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսվարողներին կհատկացվի 75% աջակցություն
01.08.2024 | 15:44 Գլխավոր էջ / Նորություններ /
Առաջարկվում է ՀՀ–ում խոշոր եղջերավոր կենդանիների սպանդանոցային մորթ իրականացնող եւ ԱԱՀ վճարող տնտեսվարողներին տրամադրել 75% աջակցություն։
Որոշման ընդունման արդյունքում կխթանվի սպանդանոցային սպանդը, սպանդանոցները կկայանան որպես լոգիստիկ կենտրոններ, հավասար մրցակցային պայմաններ կստեղծի շրջանառության եւ ավելացված արժեքի հարկ վճարող սպանդանոցների համար:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը կառավարության նիստին ասել է՝ այս որոշման ընդունումը կարեւոր է ոչ միայն սննդի անվտանգության, այլեւ գյուղատնտեսական արտադրանքի իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների հարկային կարգապահության, հարկային կանոններին համապատասխանության տեսանկյունից:
«Այս որոշմամբ կառավարությունն ասում է, որ սպանդանոցային տնտեսությունների վճարած յուրաքանչյուր 400 դրամ ավելացված արժեքի հարկից 300 դրամը բյուջեից կվերադարձվի այդ սպանդանոցային տնտեսություններին: Այսինքն՝ մենք յուրաքանչյուր կգ մսի դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկին միայն 100 դրամն է, որ թողնում ենք տնտեսվարող սուբյեկտի հաշվին վճարելուն»,- ասել է Տիգրան Խաչատրյանը:
Աջակցության ծրագրի համար սահմանվել է մինչեւ 2027 թվականի ավարտը:
Վերջին լուրեր
11.01.2025 | 09:17 Հոդվածներ
10.01.2025 | 08:46 Նորություններ
Մոսկվան կվերանայի Հայաստանի նկատմամբ իր տնտեսական քաղաքականությունը
09.01.2025 | 17:24 Նորություններ
09.01.2025 | 15:05 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: