Ֆասթ Բանկի աջակցությամբ հուլիսի 19-ից 21-ը Սեւանում կայացել է հեղինակային երգի 10-րդ «Հուսո առագաստ» միջազգային փառատոնը: Երեք օրվա ընթացքում հանդիսատեսը վայելել է փառատոնի նախնական փուլը հաղթահարած լավագույն տասը մասնակիցների, «Բարդերի ակումբ»-ի անդամների եւ արտերկրից ժամանած հեղինակների կատարումները:Ֆասթ Բանկի աջակցությամբ իրականացվող փառատոնի նպատակն է հայտնաբերել հեղինակ-կատարողների, նպաստել նրանց ստեղծագործական գործունեությանը, բեմ տրամադրել, ինչպես նաեւ արդեն ճանաչված հեղինակ-կատարողների եւ հեղինակային երգի սիրահարների հետ շփում ապահովել: «Այն երիտասարդներն, որոնք ինտեգրվել են այս փառատոնին, փառատոնային ավանդույթը, որը ձեւավորվել է այս ընթացքում, այդ ամենի մեջ մեծ դեր ունի Ֆասթ Բանկի աջակցությունը եւ դրա գլխավոր հովանավորությունը»,- կարեւորելով երգարվեստի բնագավառում բազմազանությունն ու երիտասարդների ներգրավումը՝ ասել է «Բարդերի» ակումբի հիմնադիր, երգահան Վախթանգ Հարությունյանը:Բանկի հաղորդագրության մեջ նշվում է, որ հեղինակային երգի եռօրյա փառատոնի ընթացքում համերգներին զուգընթաց անցկացվել են նաեւ վարպետաց դասեր, եղել է փորձի փոխանակում։«Ֆասթ Բանկը շարունակաբար «Բարդերի» ակումբի կողքին է եւ երկար տարիների ընթացքում աջակցում է դրա նախագծերին»,- ասվում է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 1137