Fitch-ը վերահաստատել է Հայաստանի սուվերեն «BB-» վարկանիշը` կայուն հեռանկարով
29.07.2024 | 16:34 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ REUTERS

Ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ վարկանիշի պահպանման հիմքում ընկած են բնակչության մեկ շնչին ընկնող եկամտի ու կառավարման ՝ համեմատվող երկրների հետ համադրելի ցուցանիշները, տնտեսական աճի կայուն հեռանկարները, երկրի ամուր մակրոտնտեսական քաղաքականության շրջանակը:
Գործակալության գնահատմամբ` տնտեսական աճի վրա շարունակում են դրական ազդեցություն ունենալ Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, այժմ նաեւ` Լեռնային Ղարաբաղից միգրացիան:
«Ակնկալվում է, որ տուրիզմի եւ տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտները կլինեն աճի կարեւոր շարժիչ ուժերը: Արտահանման եւ աճի վրա բարենպաստ ազդեցություն կունենա նաեւ 2025 թվականից Ամուլսարի ոսկու հանքի շահագործման մեկնարկը: Այսպես, գործակալությունը 2024-2026թթ. համար ակնկալում է համապատասխանաբար 6%, 5.5% եւ 5.1% տնտեսական աճ»,- ասված է նախարարության հաղորդագրությունում:
Գործակալությունն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրման, պաշտպանական ու կապիտալ ծրագրերի ուղղությամբ ծախսերի աճին, ինչի արդյունքներով «Ֆիթչ»-ը 2024թ. ակնկալում է, որ պետական բյուջեի պակասուրդը ՀՆԱ-ի նկատմամբ կկազմի 4.5%:
Ըստ գործակալության կանխատեսումների` վերոնշյալ գործոններին զուգահեռ 2025թ. առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը կհանգեցնի հավելյալ ծախսային ճնշումների, որի հետեւանքով բյուջեի պակասուրդ/ՀՆԱ հարաբերակցությունը կաճի մինչեւ 5.4%: 2026թ. համար գործակալությունը, սակայն, ակնկալում է ՀՆԱ-ի նկատմամբ պակասուրդի 4.2% մակարդակ՝ պայմանավորված փախստականների հետ կապված ծախսերի նվազմամբ ու հարկային բարեփոխումների արդյունքում բյուջեի եկամուտների ավելացմամբ:
Գործակալությունը 2024թ. ավարտին կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կանխատեսում է 48.7% եւ դրա կայունացում 50.5%-ի շրջակայքում 2026թ., ինչը ցածր է համադրելի երկրների 55.2% միջինից:
Զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: