Կոնվերս Բանկի նորարարական առաջարկը՝ PIN կոդի սահմանում ու փոփոխություն Converse Mobile-ում

29.07.2024 | 14:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #PIN
Բոլորն էլ ժամանակ առ ժամանակ վճարային քարտի PIN կոդը փոխելու կարիք են ունենում. ոմանք մոռանում են գործող կոդը, մյուսներն էլ անհանգստանում են, որ այն հասանելի է դարձել ուրիշների: Այս մտահոգությունը անհիմն չէ:

Պաշտոնական տվյալներով, Հայաստանում 2023թ.-ին, 2021թ.-ի համեմատ, կիբերհանցագործությունների դեպքերն աճել են երկու անգամ:

Հանցագործությունների զգալի մասը բաժին է ընկել բանկային քարտերով խարդախություններին. մարդիկ գումար են կորցրել, քանի որ նրանց քարտի տվյալները ինչ-ինչ պատճառներով հասանելի են դարձել երրորդ անձանց:

Ֆինանսների անվտանգության տեսանկյունից անչափ կարեւոր է, որ քարտապանները անհրաժեշտության դեպքում կարողանան արագ հասանելիություն ստանալ քարտի PIN կոդի փոփոխման գործիքակազմին:

Converse Mobile-ում արդեն հնարավոր է փոխել քարտի PIN կոդը

Կոնվերս Բանկը ձգտում է հաճախորդներին առաջարկել թվային տիրույթում բանկային լավագույն փորձառությունը, այդ թվում՝ ապահովել վճարային քարտերի օգտագործման առավելագույն հարմարավետություն:

Հաշվի առնելով հաճախորդների զարգացող կարիքները՝ Կոնվերս Բանկը Մոբայլ հավելվածում ներդրել է նորարարական հնարավորություն: Այսուհետ քարտի PIN կոդը փոխելու համար բանկ այցելելու կամ բանկոմատներին մոտենալու կարիք չկա, բավարար է.

-    Մուտք գործել Converse Mobile
-    Ընտրել քարտը
-    Մուտք գործել «Սահմանել PIN կոդ»
-    Մուտքագրել նոր PIN կոդ
-    Հաստատել

«Մի քանի վայրկյան, մի քանի հպում, եւ Դուք կարող եք ոչ միայն փոխել քարտի PIN կոդը, այլեւ ակտիվացնել նոր ստացած կամ վերաթողարկված քարտը՝ սահմանելով PIN կոդ, ինչը նորություն է հայկական շուկայում»,- ասված է հաղորդագրությունում:

Converse Mobile-ը վճարային քարտեր պատվիրելու եւ կառավարելու հարմարավետ ու անվտանգ հարթակ է

Ակտիվացնելով Converse Mobile հավելվածը՝ կարող եք անվտանգ միջավայրում.

- Պատվիրել տարբեր արժույթներով վճարային քարտեր, այդ թվում՝ թվային քարտեր
- Ակտիվացնել քարտերը
- Կատարել քարտային գործարքներ
- Կառավարել Visa քարտերով բաժանորդագրությունները
- Գործարքների արդյունքում կուտակել Կոնվերս միավորներ եւ փոխանակել նվերներով

Քարտերի տրամադրման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարել 010-511-211:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 1244
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW