ԱԶԲ-ն գնել է Georgia Global Utilities-ի «կանաչ պարտատոմսերը»

29.07.2024 | 11:58 Գլխավոր էջ / Նորություններ /
Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) $ 40 մլն ներդրում է կատարել Georgia Global Utilities (GGU) կողմից թողարկված պարտատոմսերում։

Միջոցները կուղղվեն Թբիլիսիի եւ մերձակա բնակավայրերի ջրամատակարարման ցանցի արդիականացման համար։

Ինչպես ասել է ԱԶԲ մասնավոր հատվածում գործառնությունների գլխավոր տնօրեն Սյուզան Գաբուրին, բանկի ներդրումները GGU «կանաչ պարտատոմսերում» կամրապնդեն միջազգային վստահությունը Վրաստանի կապիտալի շուկայի հանդեպ եւ կբարձրացնեն երկրի դիմադրողականությունը կլիմայի փոփոխության նկատմամբ:

GGU «կանաչ պարտատոմսերը» վավերացված են Det Norske Veritas-ի կողմից եւ համապատասխանում են Կապիտալի շուկաների ասոցիացիայի կանաչ պարտատոմսերի սկզբունքներին:
Դիտում՝ 6208

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW