Տոմսերը՝ տեղերով․ նոր հնարավորություն Idram&IDBank հավելվածում

23.07.2024 | 17:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Idram&IDBank #Tomsarkgh.am
Տոմսերի վաճառքի խոշորագույն հարթակ Tomsarkgh.am-ի հետ ռազմավարական գործակցության շնորհիվ Idram&IDBank առցանց հարթակում բարելավվել է «Տոմսեր» բաժինը:

Հարթակում ավելացվել են ավելի շատ մշակութային միջոցառումներ, ամենակարեւորն է, ստեղծվել է հնարավորություն ընտրելու ոչ միայն միջոցառումն ու տոմսի/փաթեթի տեսակը, այլեւ՝ նշելու դահլիճում ցանկալի շարքն ու տեղը։

Այսուհետ կարող եք ընդամենը մի քանի հպումով ձեռք բերել տոմսեր՝ օգտագործելով ընդամենը մեկ հավելված:

Այսպես, «Տոմսեր» բաժնում նաեւ առանձնացված կլինեն մշակութային եւ ժամանցային միջոցառումներն ըստ ուղղությունների՝

•    Կինո
•    Համերգ
•    Թատրոն
•    Օպերա եւ Բալետ
•    Ակումբ եւ Փաբ
•    Այլ

«Արդեն կարող եք թույլ տալ Ձեզ ավելին, քանի որ Idram&IDBank հավելվածում տոմսեր գնելիս կարող եք օգտվել Rocket Line 0% թվային ապառիկից, գնել տոմսերը հիմա, վճարել հետո՝ նույն գումարը։  

Սա եւս մեկ ապացույց է, որ ընդամենը մեկ հավելվածն իր ամբողջական գործիքակազմով կարող է բավարարել ոչ միայն Ձեր բոլոր ֆինանսական կարիքները, այլեւ՝ լիարժեք ապահովել Ձեր ժամանցը՝ լինի դա մշակութային միջոցառում, թե պարզապես քաղաքային մեծ իրադարձություն»,- ասված է հաղորդագրությունում:

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:

Դիտում՝ 8951

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW