Ձեւավորված ավանդույթի համաձայն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) նշել է ոլորտի աշխատակիցների մասնագիտական տոնը՝ Հանքագործի եւ մետալուրգի օրը, որն ավանդաբար նշվում է հուլիսի երրորդ կիրակի օրը։Տոնական միջոցառումները մեկնարկել են «Komatsu» ընկերության հետ համատեղ միջոցառմամբ՝ հանքի տարածքում ներկայացնելով տոնական ցուցադրություն՝ «Komatsu»-ի տեխնիկայի պարն Արամ Խաչատրյանի երաժշտության ներքո։ ԶՊՄԿ-ից հայտնել են, որ միջոցառմանը ներկա են եղել հյուրեր տարբեր երկրներից՝ Կոմացու ընկերության ներկայացուցիչներ, Հայաստանում գործող տարբեր հանքարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ, ոլորտի մասնագիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Դա յուրօրինակ նվեր էր ծանր տեխնիկայի հետ աշխատող հանքագործներին՝ ոլորտի ժամանակակից տեխնիկայի կարողությունների ցուցադրություն։ «Մեր ընկերության ամենօրյա աշխատանքում մենք օգտագործում ենք ժամանակակից սարքավորումներ եւ ներդնում ժամանակակից տեխնոլոգիաներ։ «Komasu»-ն ժամանակակից շինարարական եւ հանքարդյունաբերական տեխնիկայի արտադրության համաշխարհային առաջատարներից է: Մեր հանքում շահագործվում է «Komasu»-ի 24 տեսակի տեխնիկա տարբեր նպատակների համար։ Միայն 2022-ին $25,7 միլիոնի արժողության 21 միավոր տեխնիկա ձեռք բերելու պայմանագիր ենք կնքել»,- նշել է ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին:«Komatsu» ընկերության կենտրոնական ասիայի գլխավոր տնօրեն Տոմոշի Կիցուվան շնորհակալություն է հայտնել ԶՊՄԿ-ին արդյունավետ համագործակցության եւ տարածաշրջանի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերության ամենօրյա աշխատանքները ընկերության տեխնիկային վստահելու համար։ Քաջարանի մշակույթի պալատում ԶՊՄԿ աշխատակիցների համար տեղի է ունեցել տոնական միջոցառում, որի ընթացքում կայացել է ԶՊՄԿ-ի պատմության տարեգրքի ռուսերեն տարբերակի շնորհանդեսը։ Կոմբինատի 22 աշխատակից պարգեւատրվել է տարվա ընթացքում աշխատանքային ձեռքբերումների համար՝ մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությամբ։ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհակալություն է հայտնել կոմբինատի բոլոր աշխատակիցներին՝ շեշտելով, որ նրանցից յուրաքանչյուրի աշխատանքի ամեն օրը ներդրում է ձեռնարկության զարգացման գործում։ «Մենք ցանկանում ենք, որ ԶՊՄԿ-ն ﬔր թիմի համար լինի ոչ միայն աշխատանքի վայր, այլ անընդհատ սովորելու, զարգանալու եւ մասնագիտական նոր բարձունքներ նվաճելու հնարավորություն: Այս տարի հսկայական ջանքեր են գործադրվել տեխնիկական անվտանգության, աշխատակիցների առողջության եւ անվտանգության, ինչպես նաեւ շրջակա միջավայրի կառավարմանն ուղղված գործընթացների արդիականացման ուղղությամբ: Մենք միասին արդեն շատ բան ենք արել, բայց դեռ շատ բան կա անելու։ Սա հեշտ տարի չէր, իսկ ձեռքբերուﬓերի ճանապարհը ենթադրում է արտասովոր խնդիրների լուծում։ Ես վստահ եմ, որ ﬔր թիմը կարող է հաղթահարել աﬔնահավակնոտ նպատակները», - ասել է ընկերության գլխավոր տնօրենը: Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նշել է, որ դժվար է պատկերացնել մարզի տնտեսական պատկերն առանց հանքագործի եւ մետալուրգի աշխատանքի.«Չկա մարզում այնպիսի ոլորտ, որին ԶՊՄԿ-ն աջակից չէ, որի համար շնորհակալ եմ թե՛ ընկերության ղեկավարությանը, թե՛ այն մարդկանց, որոնք իրենց տքնաջան աշխատանքով տնտեսական ազդեցություն ունեն մեր պետության կյանքի վրա»:«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ամենատարբեր ժամանակներում աշխատանքային փայլուն ուղի անցած կազմակերպություն է եւ մեր տնտեսության ողնաշարը», - ասել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը:Տոնական օրն ավարտվել է Քաջարանի մշակույթի պալատի բակում կազմակերպված համերգային ծրագրով եւ գաստրո-տոնավաճառով։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (ԶՊՄԿ) հիմնադրվել է 1952 թ․։ ԶՊՄԿ-ն ունի ավելի քան 4600 աշխատակից։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ՀՀ առաջատար ընկերություններից է եւ խոշորագույն հարկատուն (2023 թվականին վճարել է 70 մլրդ 881 մլն դրամի հարկ, թիվ 1 հարկատուն է)։ Tweet Դիտում՝ 8985