ՀՀ բանկային համակարգում արձանագրվել է ակտիվների, պարտավորությունների եւ կապիտալի աճ

17.07.2024 | 15:11 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Բանկային համակարգ #ակտիվներ #կապիտալ
Հայաստանյան բանկերը 2024թ. երկրորդ եռամսյակում արձանագրել են աճ հիմնական հաշվեկշռային ցուցանիշների ուղղությամբ 2023թ. նույն ժամանակահատվածի համեմատ:

Բանկային համակարգի ընդհանուր ակտիվներն ավելացել են 14.7%-ով, պարտավորությունները՝ 14.4%-ով, կապիտալը՝ 16.2%-ով:

Ուսումնասիրելով ՀՀ առեւտրային բանկերի հրապարակած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները՝ Banks.am-ը ներկայացնում է 2024թ. երկրորդ եռամսյակում բանկային հատվածի հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը:

Ակտիվներ

ՀՀ բանկային համակարգի ակտիվների ընդհանուր ծավալը 2024թ. երկրորդ եռամսյակում 2023թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճել է 14.7%-ով՝ կազմելով 9 728.29 մլրդ դրամ:

Ակտիվների մեծությամբ առաջատարն Արդշինբանկն է, որը 2023թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրել է ցուցանիշի 18.7% աճ: Հաշվետու ժամանակահատվածում բանկի ակտիվները կազմել են 1 780.23 մլրդ դրամ:

Արդշինբանկին ակտիվների մեծությամբ հաջորդում է Ամերիաբանկն՝ արձանագրելով 22.3% աճ եւ հասնելով 1 531.36 մլրդ դրամ ցուցանիշի:

Առաջատար հնգյակում են նաեւ Ամիօ Բանկը՝ 866.12 մլրդ դրամ (3% աճ), Ակբա բանկը՝ 802.67 մլրդ դրամ (14.5% աճ) եւ Ինեկոբանկը՝ 655.74 մլրդ դրամ (22․9% աճ) ցուցանիշներով:

Պարտավորություններ

Բանկային համակարգի պարտավորությունների ընդհանուր ծավալը 2024թ. երկրորդ եռամսյակում 2023թ. համադրելի ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 14.4%-ով՝ կազմելով 8 082.05 մլրդ դրամ:

Պարտավորությունների մեծությամբ առաջատարն Արդշինբանկն է: Բանկի պարտավորությունները 2024թ. երկրորդ եռամսյակում աճել են 15.5%-ով՝ կազմելով 1 539.85 մլրդ դրամ:

Երկրորդն ըստ պարտավորությունների Ամերիաբանկն է՝ 1 307.75 մլրդ դրամ ցուցանիշով արձանագրելով 21.6% աճ: Վերջիններիս հաջորդում են Ամիօ Բանկը՝ 707.75 մլրդ դրամ (4.5% աճ), Ակբա բանկը՝ 661.92 մլրդ դրամ (13․4% աճ) եւ Ինեկոբանկը՝ 565.43 մլրդ դրամ (23.7% աճ):

Կապիտալ

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ բանկային համակարգում կապիտալի աճը կազմել է 16.2%, ինչի արդյունքում արձանագրվել է 1 646.24 մլրդ դրամ ցուցանիշ:

Կապիտալի մեծությամբ առաջատարը կրկին Արդշինբանկն է՝ 240.39 մլրդ դրամ ցուցանիշով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է  44.3%։

Երկրորդը Ամերիաբանկն է՝ 223.61 մլրդ դրամ ցուցանիշով, բանկի կապիտալի աճը կազմել է 26․6%:

Կապիտալի մեծությամբ մյուս առաջատարներն են Ամիօ Բանկը՝ 158.37 մլրդ դրամ (3.2% անկում), Ակբա բանկը՝ 140.75 մլրդ դրամ (20% աճ), իսկ առաջատար հնգյակը եզրափակում է Ինեկոբանկը, որն արձանագրել է 90.31 մլրդ դրամի ցուցանիշ՝ կապիտալի 18.1% աճով:

Նշենք, որ 2024թ. երկրորդ եռամսյակում առաջատար հինգ բանկերին բաժին է ընկել համակարգի ակտիվների 57.9%-ը, պարտավորությունների 59.2%-ը եւ կապիտալի 51.8%-ը:

Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված են ՀՀ առեւտրային բանկերի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2024թ. երկրորդ եռամսյակի դրությամբ: Ցուցանիշների աճը/անկումը հաշվարկված է 2023թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ:

Բանկերը դասավորված են ըստ ակտիվների մեծության՝ ամենամեծից ամենափոքրը:


Աննա Այվազյան
Դիտում՝ 3246
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW