Կոնվերս Բանկն աջակցում է էներգաարդյունավետության բարձրացմանը
16.07.2024 | 16:54 Գլխավոր էջ / Նորություններ /


Կոնվերս Բանկը ներկայացնում է այդ երկու հասկացության տարբերությունը եւ ինչպե՞ս հասնել էներգաարդյունավետության:
Էներգախնայողության եւ էներգաարդյունավետության մասին
Էներգիայի ծախսի նվազեցումն էներգախնայողությունն է:
Էներգաարդյունավետությունը էներգիայի ռացիոնալ օգտագործումն է․ օգտագործում եք ավելի քիչ էներգիա՝ պահպանելով շենքերի, տան էներգետիկ մակարդակը: Այսինքն, ծախսում եք քիչ, սակայն տան ներսի ջերմաստիճանը, օդի խոնավության մակարդակը չեն տուժում դրանից:
Հայաստանում բնակֆոնդը հիմնականում հին է եւ ոչ էներգաարդյունավետ
Համաձայն պաշտոնական տվյալների, ներկայում Հայաստանի բնակֆոնդում էներգակորուստներն ահռելի չափերի են. էներգիայի օգտագործումն ըստ մեկ մետր քառակուսու մոտ 3-5 անգամ բարձր է զարգացած երկրների համեմատ եւ կազմում է տարեկան 280-450 ԿՎտժ/մ2:
Միջազգային փորձառությունը ցույց է տալիս, որ սխալ նախագծված ու կառուցված տանիքին կարող է բաժին ընկնել էներգակորուստների 10-20%-ը, օդափոխությանը՝ 30-35%, պատուհաններին՝ 20-40%-ը, իսկ հիմքին ու պատերին՝ 15-25-ական տոկոսը:
Ինչպե՞ս հասնել առավելագույն էներգաարդյունավետության
Էներգաարդյունավետության ռացիոնալ մակարդակ ապահովելու համար, հնարավորության դեպքում.
• Օգտագործեք էներգաարդյունավետ շինանյութ,
• Պատուհանները կենտրոնացրեք հարավային ու արեւելյան պատերին, տեղադրեք ցածր ջերմային հաղորդունակություն ունեցող երկշերտ կամ եռաշերտ պատուհաններ,
• Ջերմամեկուսացրեք պատերը, հատակը, հիմքն ու առաստաղը: Ըստ որում, լավագույն արդյունքի հասնելու համար պատերը ջերմամեկուսացրեք դրսից,
• Օդափոխության համակարգ ներդրեք,
• Մեկ միավորի հաշվարկով նվազագույն ջերմության կորուստ ունենալու համար նախապատվություն տվեք խորանարդաձեւ կամ գնդաձեւ մակերեսներին,
• Օգտագործեք ջեռուցման լավագույն տարբերակներն ու համակարգերը, այդ թվում՝ տեղադրեք արեւային պանելներ:
Ինչպե՞ս տունը դարձնել էներգաարդյունավետ՝ առանց խնայողություններն օգտագործելու
Էներգաարդյունավետ ֆինանսավորման հարցում հուսալի գործընկեր գտնելու համար երկար ժամանակ ու նյարդեր պետք չեն: Կոնվերս Բանկը գիտի, թե ինչպես օգնի յուրաքանչյուրին՝ գտնելու լավագույն լուծումը: Բանկն առաջարկում է էներգաարդյունավետ շինարարության եւ նորոգման տարբեր գործիքներ, այդ թվում՝ ֆինանսավորում է իրականացնում տարբեր ծրագրերի շրջանակում:
Բանկը հիփոթեքային, էներգաարդյունավետ ֆինանսավորում է իրականացնում՝ երկրորդ տարվանից ստանձնելով սեփական միջոցներով գույքի ապահովագրության պարտականությունը, ինչով զգալիորեն նվազեցնում է հաճախորդների կողմից փաստացի վճարումները:
Ծրագրերից մեկով առաջարկվում է էներգաարդյունավետ վարկավորում, արեւային ֆոտովոլտային կայանների տեղադրում՝ սկսած 3% տարեկան փաստացի տոկոսադրույքից:
Մանրամասն՝ այստեղ, 010-511-211
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: