Ղազախստանն առաջարկում է արգելել 7 տարուց հին մեքենաների ներմուծումը ԵԱՏՄ

15.07.2024 | 14:57 Գլխավոր էջ / Նորություններ /
Ղազախստանի իշխանությունները մտադիր են արգելել 7 տարուց հին ավտմեքենաների ներմուծումը երկիր եւ այդ նպատակով պատրաստվում են նախաձեռնել նման որոշման ընդունումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ղազախստանի արդյունաբերության նախարարության ինտեգրման եւ միջազգային համագործակցության վարչության տնօրեն Ադիլբեկ Բեկտիբաեւը։

«Մենք կփորձենք նյութերը ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի նիստին՝ տեխնիկական կանոնակարգում նման փոփոխություններ կատարելու համար»,- ասել է Բեկտիբաեւը։
Դիտում՝ 5630

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW