“Առէկսիմբանկը” կգործարկի Private Banking մասնաճյուղը

26.12.2008 | 16:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Առէկսիմբանկն” այսօր հայտարարել է խոշոր կորպորատիվ հաճախորդների սպասարկման նպատակով Երեւանում Private Banking մասնաճյուղի գործարկման մասին:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր մասնաճյուղի բացման արարողությանը “Առէկսիմբանկի” գլխավոր տնօրեն Արմեն Խանդկարյանը հայտնել է, որ բանկում ձեւավորվել է խոշոր հաճախորդների խումբ, որոնց անհրաժեշտ է ցուցաբերել անհատական մոտեցում:

Մասնաճյուղը գտնվում է “Էրեբունի Պլազա” բիզնես կենտրոնի շենքում եւ սկսելու է գործել 2009 թվականի հունվար-փետրվար ամիսներին:

Արմեն Խանդկարյանը նշել է, որ բանկի խոշոր հաճախորդների թվում են “ՀայՌուսգազարդը” եւ “Հայաստանի էլեկտրական ցանցերը”` հավելելով, որ բանկը մտադիր է 2009 թվականին որպես հաճախորդներ ներգրավել երկրի էներգետիկ հատվածի բոլոր ընկերությունները:

“Առէկսիմբանկի” նոր մասնաճյուղում օգտագործվում է բանկի սեփականատիրոջª ռուսաստանյան “Գազպրոմբանկի” լոգոտիպը: Արմեն Խանդկարյանը նշել է, որ այդ լոգոտիպն այսուհետ օգտագործվելու է որպես “Առէկսիմբանկի” պաշտոնական լոգոտիպ, իսկ 2009 թվականին բանկը վերանվանվելու է “Գազպրոմբանկ-Հայաստան”:

Դիտում՝ 12656
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW