Ֆասթ Բանկն աջակցել է «Հեղինակային երգի» փառատոնի նախընտրական փուլին

10.07.2024 | 12:35 Գլխավոր էջ / Նորություններ /
Ֆասթ Բանկի աջակցությամբ «Մետրո» թատրոնում կայացել է «Հեղինակային երգի» միջազգային փառատոնի նախընտրական փուլը:

Ելույթ են ունեցել 60 հայտերից ընտրված 27 հեղինակ-կատարողներ:

Երգահան Էդուարդ Զորիկյանի գլխավորած մասնագիտական ժյուրին  ընտրել է տասը լավագույններին:

«Շնորհակալություն եմ հայտնում Ֆասթ Բանկին: Շնորհիվ այդ աջակցության՝ մենք այսօր հնարավորություն ունենք երիտասարդությանն ինտեգրելու, հնարավորություն ունենք ժանրի գործունեությունը զարգացնելու փառատոնային ձեւաչափի մեջ: Այդ աջակցության շնորհիվ է, որ երիտասարդները հնարավորություն են ստանում ավագ սերնդի հետ այդ խաչմերուկը  ձեւավորել, ստեղծագործական կյանք ունենալ եւ այդ ընթացքը ստանալ հենց այս փառատոնի շրջանակներում», - նշել է «Բարդերի» ակումբի հիմնադիր, երգահան Վախթանգ Հարությունյանը։


 
Հուլիսի 19-ից 21-ը Սեւանում տեղի կունենա հեղինակային երգի «Հուսո առագաստ -2024» միջազգային փառատոնը: Փառատոնային եռօրյա համերգային ծրագրի շրջանակներում կլինեն նաեւ հյուրեր այլ երկրներից:

Ֆասթ Բանկն արդեն երկրորդ տարին է, ինչ փառատոնի գլխավոր հովանավորն է: Բադալյանների ընտանիքին պատկանող ընկերությունների խմբի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարեւոր մաս է աջակցությունը Հայաստանի մշակութային նախագծերին:
Դիտում՝ 2029

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW