Գյումրիում կայացել է Silicon Mountains 2024 Shirak տեխնոլոգիական ֆորումը

09.07.2024 | 12:50 Գլխավոր էջ / Նորություններ /
Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում  կայացել է Silicon Mountains 2024 Shirak տեխնոլոգիական ֆորումը՝ միավորելով տարբեր ընկերությունների, ստարտափների, թվային լուծումներով հետաքրքրված մասնագետների: Ֆորումի նպատակը տեխնոլոգիական ոլորտի համաչափ զարգացումն է ամբողջ Հայաստանում։

Ֆորումի ընթացքում «Ստարտափները մարզերում» պանելային քննարկման հյուրերի շարքում էր Ակբա Ֆեդերացիայի գլխավոր տնօրենը, ով ներկաներին ներկայացրեց Ակբա բանկի և Ակբա Ֆեդերացիայի ստեղծման պատմությունները։

Ստեղծվելով մոտ 30 տարի առաջ՝ Ակբա բանկն ուներ ընդամենը 8 աշխատակից, իսկ նպատակը գյուղական փոքր տնտեսություններին փոքր վարկեր տրամադրելն էր։ Այժմ բանկը ներկայացված է բոլոր մարզերում, ունի 65 մասնաճյուղ, իսկ աշխատակիցների թվաքանակը գերազանցում է 1700-ը։

Ակբա Ֆեդերացիան հիմնադրումից մինչև այսօր համագործակցել է 53 ստարտափների հետ, որոնց 47%-ը հաջողել ու շարունակել է գործունեությունը, այն դեպքում, երբ համաշխարհային  պրակտիկայում առհասարակ հաջողում են ստարտափների միայն 10%-ը։



«Կարևորությունը կայանում է  նրանում, որ  ստեղծենք միջավայր և հնարավորություններ, որպեսզի  երիտասարդները մնան մարզերում և  տեղում կրթվելով՝ զարգացնեն իրենց  շրջապատը, միջավայրն ու տարածաշրջանը։ Մեր  հիմնական առաքելությունն է կրթել այդ երիտասարդներին,  զարգացնել և տանել առաջ։ Մեզ հետ համագործակցող ստարտափների 47%-ը շարունակում են իրենց գործունեությունն ու քայլում առաջ՝ ներգրավելով բազմաթիվ նոր աշխատակիցների։ Դա նշանակում է, որ գաղափարից գործող բիզնես դառնալուց բացի նրանք նպաստում են նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը»,- նշել է Ակբա Ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյանը։

Իր գործունեությամբ Ակբա Ֆեդերացիան մշտապես փորձում է երիտասարդների համար ավելի գրավիչ դարձնել գյուղատնտեսությունը։ Ֆերմերային տնտեսություններում գյուղատնտեսությամբ զբաղվողների տարիքը բարձր է. անհրաժեշտ են թարմ ուժեր և նոր գաղափարներ:

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 81 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:
Դիտում՝ 2081
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW