IDBank-ում տեղի ունեցավ IDBank Premier League 2023-2024-ի ամփոփումն ու տարվա լավագույն ֆուտբոլիստների պարգեւատրման արարողությունը։IDBank-ի մարկետինգի բաժնի ղեկավար Տաթեւիկ Հովհաննիսյանի խոսքով՝ սա IDBank-ի առաջին փորձն էր սպորտային նման մեծ մրցաշրջանում ներգրավված լինելու որպես հովանավոր․ «Նաեւ մեծ պատասխանատվություն էր, քանի որ ունեինք գերնպատակ՝ մեր հնարավորությունների սահմաններում օժանդակել ֆուտբոլի զարգացմանը Հայաստանում, իսկ առաջնությունն ավելի գունեղ ու հետաքրքիր դարձնել։ Ուրախ ենք այսօր պարգեւատրել առաջնության լավագույններին, ու քանի որ թե ֆուտբոլիստները, թե մարզիչները շատ են ճամփորդում, որոշեցինք նրանց նվիրել IDBank-ի Travel քարտեր՝ առանց սպասարկման վճարի 5 տարի ժամկետով եւ, իհարկե, դրամական պարգեւ շնորհել։ Հուսով ենք, որ մրցանակակիրները կվայելեն Travel քարտի բոլոր առավելություններն ու հաճելի ճամփորդություններ կունենան»,- ասում է Տաթեւիկ Հովհաննիսյանը։ Եվ այսպես, պարգեւատրվեցին IDBank Premier League-ի տարվա լավագույն մարզիչ Եղիշե Մելիքյանը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբից, տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Տենտոն Յեննեն «Արարատ-Արմենիա» թիմից, տարվա լավագույն ռմբարկու Արթուր Միրանյանը՝ «Նոա» թիմից եւ տարվա լավագույն գոլ խփած ֆուտբոլիստ Հովհաննես Հարությունյանը «Փյունիկ» թիմից։Բանկում հիշեցրել են, որ IDBank-ը հանդիսանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր հովանավորը, իսկ Պրեմիեր լիգայի 2023-2024 մրցաշրջանն անվանվել է IDBank Պրեմիեր Լիգա։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից Tweet Դիտում՝ 1987