Accor-ի Pullman պրեմիում բրենդը՝ Pullman Living and Residences Yerevan-ով Հայաստանում

03.07.2024 | 15:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#Accor

Ֆրանսիական Accor հյուրանոցային խմբի պրեմիում դասի բրենդներից Pullman-ը կգործի Երևանում. հայկական «Տեխնոտուն» ընկերությունը, ի դեմս տնօրեն Տիգրան Մնացականյանի, և ֆրանսիական խոշոր հյուրանոցային խմբերից «Ակորը» (Accor), ի դեմս Accor խմբի Նոր Արևելյան Եվրոպայի գլխավոր գործառնական տնօրեն Ալեքսիս Դելարոֆի, հուլիսի 2-ին համագործակցության հուշագիր են կնքել։

Ըստ հուշագրի՝ «Տեխնոտունը» Հայաստանում կառուցելու է միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող համալիր` Pullman Living and Residences Yerevan-ը։

Համալիրը գտնվելու է Նորքի Այգիներ 180 հասցեում, մայրաքաղաքից 150 մետր բարձրության վրա, ինչն ապահովում է երևանյան համայնապատկերի անկրկնելի տեսարան, մաքուր օդ, ապրելակերպի համար բացառիկ հնարավորություններ։ Նախագծի ընդհանուր տարածքը 20.000 քմ. է՝ հագեցած կանաչապատ տարածքներով, տարբեր ենթակառուցվածքներով և ժամանակակից լուծումներով։ Նախագծի ներդրումային բյուջեն ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար է։  



Հուշագրի ստորագրման արարողությունը տեղի ունեցավ ապագա համալիրի տարածքում։ Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Տեխնոտուն» ընկերության տնօրեն Տիգրան Մնացականյանը, խոսելով ֆրանսիական Ընկերության հետ համագործակցության մասին, նշել է.

«Այս համագործակցությունը թե՛ մեր ու թե՛ Հայաստանի համար կարևոր է ինչպես խոշոր ներդրման, այնպես էլ սպասարկման ոլորտում նորարարության, նոր կոնցեպտ և միջազգայնորեն նման ճանաչվավածություն ու հեղինակություն ունեցող բրենդի ներկայացվածության տեսանկյունից։



Մեզ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է, որ այն բարձր չափանիշները, որոնք ի սկզբանե դրել էինք մեր ընկերության առջև, համապատասխանում են միջազգային Accor ընկերության պահանջներին ու ստանդարտներին, ինչի շնորհիվ էլ մենք այսօր մեկնարկում ենք այս համագործակցությունը»:

Ըստ հուշագրով ամրագրված համագործակցության՝ համալիրը կառավարվելու է Accor խմբի պրեմիում դասի Pullman բրենդի կողմից։ Accor խումբն աշխարհի 10 խոշորագույն հյուրանոցային խմբերից մեկն է, որը ներառում է շուրջ 5.600 հյուրանոց, 10.000 ռեստորան և սրճարան աշխարհի ավելի քան 110 երկրներում։ Խումբն ունի հյուրընկալության ամենաբազմազան  էկոհամակարգերից մեկը, ոլորտային նախագծերի տարաբնույթ պորտֆոլիո, որը ներառում է ավելի քան 40 հյուրանոցային բրենդ Raffles, Rixos,  Swissôtel, Fairmont և այլն։

Pullman-ը Accor խմբի պրեմիում դասի բրենդներից է։ Pullman բրենդն առաջին անգամ է ներկայացվելու Հայաստանում՝ հայկական «Տեխնոտուն» ընկերության հետ համագործակցության շնորհիվ։

«Accor ընկերությունը հպարտ է այս յուրահատուկ միջոցառման մասը լինել։ Մենք շատ ուրախ ենք, որ շինարարությունն արդեն սկսվել է, տարածքից բացվում է Երևանի բացառիկ տեսարանը։ Սա, միանշանակ, քաղաքում կլինի յուրահատուկ նախագիծ, և Pullman բրենդի մուտքը Հայաստանում կամրապնդի նախագծի բարձր որակը։ Այն, ինչ մենք բերում ենք Հայաստան, նոր է, և մենք այս գործում առաջատարներից ենք, ինչի առթիվ շատ ուրախ եմ։ Վերջին տարիների մենք ականատեսն ենք լինում Հայաստանի զարգացմանը, մայրաքաղաքում տեղի ունեցող փոփոխություններին և ուզում ենք այս ամենի մի մասը լինել և համագործակցել այս հզոր գործընկերոջ հետ։ Սա է մեր համագործակցության հիմքում»,-նշէ  Accor խմբի Նոր Արևելյան Եվրոպայի գլխավոր գործառնական տնօրեն Ալեքսիս Դելարոֆը։

Միջոցառման ընթացքում տեղում պատրաստվեց համագործակցության մեկնարկը նշանավորող խորհրդանիշ, որին պատրաստմանն անմիջական մասնակցություն ունեցան Տիգրան Մնացականյանը և Ալեքսիս Դելարոֆը։ Բրենդավորված բետոնե բլոկը հետագայում իր տեղն է ունենալու արդեն պատրաստի համալիրում։



«Ռեզորթ, որտեղ ապրում են» փիլիսոփայությամբ առաջնորդվող Pullman Living and Residences Yerevan նախագիծն ընձեռելու է ապրելակերպի նոր հնարավորություններ՝ հյուրանոցային մակարդակի բարձրակարգ սպասարկմամբ, պայմաններով ու ենթակառուցվածքներով։ Համալիրն ունենալու է երկու ձևաչափ՝ living և residence։ Համալիրի մեծ մասը նախատեսված է մշտական բնակության համար, ապահովված են լինելու բոլոր պայմանները երեխաների հետ ապահով ու անվտանգ ապրելու, ընտանիքով նոր կենսակերպ վարելու համար։ Living  հատվածում բնակարաններ ձեռք բերելը երաշխավորում է կայուն ներդրում։ Pullman-ի Living կոնցեպտը, որը շուկայում համեմատաբար նոր է, առաջարկում է երկարաժամկետ կեցության հնարավորություն՝ հյուրանոցային ծառայությունները համատեղելով բնակարանային հարմարավետության հետ:
Համալիրն առանձնանալու է բարձրակարգ սպասարկմամբ, անվտանգութամբ և տեխնիկական հագեցվածությամբ։

Առողջ ապրելակերպի և սպորտի ուղղվածությունը համալիրի հիմնական առաջնահերթություններից է։ Սպորտի սիրահարների համար կոնցեպտն առաջարկում է լավագույն սարքավորումներով հագեցած մարզասրահներ, ֆուտբոլի և թենիսի դաշտեր, լողավազան, հեծանվային վազքուղի և այլն։



Համալիրի բնակիչները բացառիկ հնարավորություն են ունենալու նաև օգտվել Accor ակումբի առավելություններից։ Accor անդամակցության ակումբը, որը հայտնի է որպես «ALL - Accor Live Limitless», իր անդամներին տրամադրում է բացառիկ արտոնություններ, պարգևներ և անհատականացված փորձառություններ Accor-ի բոլոր հյուրանոցներում, հանգստյան տներում և բնակարանային կոմպլեքսներում։ ALL ծրագիրն առաջարկում է Classic, Silver, Gold, Platinum և Diamond անդամակցության տարբերակներ։

ALL ծրագիրն ունի համագործակցություն մի շարք ընկերությունների հետ, որը թույլ է տալիս անդամներին կուտակել միավորներ կամ օգտվել այնպիսի արտոնյալ ծառայություններից, ինչպես օրինակ՝ մեքենաների վարձույթ, սնունդ, ժամանց և այլն: ALL անդամները կարող են օգտագործել իրենց միավորները՝ ամրագրելու այնպիսի փորձառություններ, ինչպիսիք են խոհարարական տուրերը, սպա-պրոցեդուրաները, սպորտային և մշակութային միջոցառումները։


 

Դիտում՝ 2525
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW